Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը հանդիպել են։
Փոխվարչապետի կողմից կարևորվել է եվրոպական ինտեգրման ճանապարհին Չեխիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը։
Անդրադարձ է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցությանը, մասնավորապես` առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության և այլ ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին։
Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:




