Մհեր Գրիգորյանի գրասենյակը զգուշորեն անվավեր է համարում Բայրամովի հայտարարությունը. 24news.am

18 Սեպտեմբերի, 2026

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անվավեր է համարում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանի հետ հարաբերությունների գործընթացն ավարտելու համար մեր երկրում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Գրում է 24news.am-ը:
Հիշեցնենք, որ մեկնաբանելով սահմանազատման գործընթացը, Բայրամովը տառացիորեն ասել էր հետևյալը.

«Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքները։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման աշխատանքները սյսեկ այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։ Գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամանակն ու ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։ Մենք կսպասենք այս գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը»։

Այս առթիվ 24News-ը գրավոր հարցում էր ուղարկել փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման և սահմանազատման միջև եղած կապը, ինչին ի պատասխան ստացել ենք հետևյալ պատասխանը. «Աշխատակարգի համաձայն՝ Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների փաստաթղթերին պետք է սահմանափակվի ԶԼՄ-ների համար համաձայնեցված և հաստատված հաղորդագրության բացառապես բառացի բովանդակությամբ, իսկ ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»։

Մյուս հարցին, թե երբ վերջապես սահմանազատման աշխատանքները կհասնեն Հայաստանի օկուպացված տարածքներին, փոխվարչապետի գրասենյակը չի պատասխանել։

Նմանատիպ նյութեր

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր

Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և...

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը․ Պեսկով

Դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը՝ նոյեմբերի 5-ին Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը, հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովը։ Նա նաև հայտնել է, որ Աբու Դաբի մեկնող պատվիրակության կազմում կլինեն տարբեր գերատեսչությունների, այդ թվում՝ ԱԳՆ ներկայացուցիչներ։ Ավելի...

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը

Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ «2027 թվականի հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում, հանրային սննդի օբյեկտներում, առևտրի իրականացման...

Ինքնասպան եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLur

Ինքնասպան եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին նախնական վարկածով ինքնասպան եղած զինվորին հասցրել են այդ քայլին։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորը ինքնասպան լինելուց առաջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ։ Պարբերաբար զինվորի...

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հանձնել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշան

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին հանձնել են ՌԴ ԱԳՆ «Համագործակցության համար» կրծքանշան

Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության «Համագործակցության համար» կրծքանշանով։ ՌԴ ԱԳՆ կայքում նշվում է, որ դիվանագետն արժանացել է պարգևին ռուս-հայկական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում...