8 միլիարդ դոլարի պարտք եք վերցրել, բայց մեկ պարկինգ չեք կառուցել․ Մեսրոպ Մանուկյան 

19 Նոյեմբերի, 2026

«Լավ կլիներ, որ այստեղ կառավարության ներկայացուցիչ լիներ, որովհետև բազմաթիվ հարցերի պատասխաններն անմիջապես իրենք պետք է տային։

Տեսե՛ք՝ արդյո՞ք 2027 թվականի բյուջեն թեթևացնելու կամ հեշտացնելու է երևանցիների կյանքը։ Եվ արդյո՞ք այն խնդիրների մասին, որոնց մասին ես խոսում եմ, առաջին անգամ եմ բարձրաձայնում։

Հատուկ այստեղ բերել եմ նկարներ, որոնք դեռևս 2023 թվականին՝ Երևանի քաղաքի բյուջեի ընդունման ժամանակ, ներկայացրել եմ։ Ֆլայչարտերով ասել եմ՝ որպեսզի մարդկանց կյանքը թեթևանա, ի՞նչ է պետք։ Պետք է կառավարման նոր մշակույթի ներդրում։ Այսինքն՝ մի փոքր խելք, կամք և ցանկություն։

Այսօր խցանումները հասել են բոլորիս կոկորդներին։ Իսկ արդյո՞ք դրանց լուծում կար, և այս տարվա կամ հաջորդ տարվա բյուջեով հնարավո՞ր էր մի փոքր թեթևացնել իրավիճակը։ Այո՛։ Դրա համար ի՞նչ էր պետք անել։ Ասեմ։

Առաջինը՝ պետք է լիներ կենտրոն։

Ի դեպ, դա այն կենտրոնն էր, որի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում էր, երբ խցանման մեջ էր հայտնվել։ Ասում էին՝ այդ հարցը պետք է լուծվի։ Շատ ճիշտ էր ասում՝ պետք է լուծվի։

Այդ կառույցը մեզ վրա նստեց 600 միլիոն դրամ։ Ի՞նչ եղավ արդյունքում։ Տիգրան Ավինյանի փեսային բերեցին, նշանակեցին տնօրեն՝ 1,8 միլիոն դրամ աշխատավարձով։ Նեպոտիզմի դասական մոդել է։ Երբ հաջորդ գիրքս գրեմ, սրանից հետո սկսելու եմ դա մանրակրկիտ ներկայացնել։

Իսկ հովանավորչությունն ո՞րն է այստեղ։ Այն, որ, ժողովուրդ ջան, արդյունքը զրոյական է, իսկ հաջորդ տարի դրա բյուջեն ավելացել է, և ոչ ոք չի համարձակվում դրա մասին խոսել։ Սա էլ հովանավորչության մոդելն է»,- այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանն ու Վրաստանը վերսկսել են ուղիղ երկխոսությունը, այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից և մանրամասներ են փոխանցել հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումից։ Գեորգի Զուրաբաշվիլին և ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը քննարկել են տարածաշրջանային անվտանգության,...

«Ի դեպ»․ Կառավարությունը՝ բարեգործ, ՔՊ-ական պաշտոնյաները՝ կարիքավոր

«Ի դեպ»․ Կառավարությունը՝ բարեգործ, ՔՊ-ական պաշտոնյաները՝ կարիքավոր

ՀՀ կառավարությունը Հայաստանի ամենամեծ բարերարն է։ Սա մեր կարծիքը չէ, այլ՝ Նիկոլ Փաշինյանի, իսկ որպես հիմնավորող փաստ նշում է, թե 9 միլիարդ դոլարով ավելացրել են պետական բյուջեն։ Փորձենք այս անգամ կասկածի տակ չդնել հայտարարությունը, հավատանք, բայց նաև ստուգենք, թե որն է...

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից տnւժած 3 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարից տnւժած 3 քաղաքացիներից 2-ը դուրս են գրվել հիվանդանոցից

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած 3 քաղաքացիներից 2–ը դուրս են գրվել հիվանդանոցից։ «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը ArmeniaSputnik–ին հայտնեց, որ մյուս քաղաքացու վիճակը բավարար է, նա հիվանդանոցում կմնա ևս 2 օր։ Հիշեցնենք, որ վթարը տեղի...

Ամենամեծ զայրույթը այն է, որ ընդդիմությունն իրենցից առաջ է անցել․ Քրիստինե Վարդանյան

  «Ինչի՞ են իրենք զայրացած ընդդիմության իրազեկման ակցիաներից, որովհետև գիտեն, որ հանրության տեսակետը այս հարցում իրենց կողմը չէ։ Մարիա Կարապետյանը ամբիոնից ասում է՝ բա որ մենք գնանք իրազեկում անենք։ Գնացեք, ու՞մ եք սպասում, ինչու՞ չեք...

«Ի դեպ»․ Եռաբլուրի մասին խոսելը, ըստ Փաշինյանի՝ եղկելի է․ իսկ այն եռապատկե՞լը 

«Ի դեպ»․ Եռաբլուրի մասին խոսելը, ըստ Փաշինյանի՝ եղկելի է․ իսկ այն եռապատկե՞լը 

Ի դեպ, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Եռաբլուրը հիշատակելը եղկելի է, դրա մասին խոսելը՝ այն մանրադրամ դարձնել։ Է՞լ ինչն է, ըստ նրա, եղկելի, և ի՞նչը՝ ոչ։ Օրինակ, 12000 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Արցախը մաս-մաս հանձնելը, հազարավոր զոհերը, սպանություններն ու բռնի տեղահանումը...