«Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս տղամարդը պատահաբար կրակել է կնոջ եղբոր վրա. 24-ամյա քաղաքացին մահացել է

19 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 18-ին՝ ժամը 20։35-ի սահմաններում, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն Արմավիրի շտապօգնությունից հաղորդում է ստացվել, որ Արևիկ գյուղի 15-րդ փողոցի տներից մեկում վնասվածքով անձ կա։

Ահազանգով մեկնած ՆԳՆ Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, ժամը 20։25-ի սահմաններում 25-ամյա տղամարդը տան բակում իրեն պատկանող «Տիր» օդաճնշիչ հրացանը փորձարկելիս կրակել է՝ պատահաբար վիրավորելով կնոջ 24-ամյա եղբորը։

25-ամյա տղամարդը ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։

Նոյեմբերի 19-ին հիվանդանոց տեղափոխված 24-ամյա քաղաքացին մահացել է։

Կատարվում է նախաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Նմանատիպ նյութեր

Կարևորվել է Չեխիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրմանը

Կարևորվել է Չեխիայի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրմանը

Մհեր Գրիգորյանն ու Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պետր Պիրունչիկը հանդիպել են։ Փոխվարչապետի կողմից կարևորվել է  եվրոպական ինտեգրման ճանապարհին Չեխիայի կողմից ցուցաբերվող աջակցությունը։ Անդրադարձ  է կատարվել երկկողմ տնտեսական համագործակցությանը,...

Ի՞նչ է փոխվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

Ի՞նչ է փոխվել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում լավարկվել են ներքին չվերթերի սպասարկման պայմանները։ Երևան-Կապան-Երևան երթուղու ուղևորների հաշվառումն ու նստեցումն այսուհետ իրականացվում են նոր և առավել հարմարավետ սրահում։ Այս մասին հայտնում են...

Կառավարությունը չի կարող լինել բարեգործ, այն ժողովրդի ծառան է․ Հայկ Ֆարմանյան 

  «Հայաստանի Հանրապետության առջև կան բազմաթիվ մարտահրավերներ։ Հարգելի հայրենակիցներ, երևի լսել եք, որ ասում են՝ գազի գինը հնարավոր է՝ թանկանա շուրջ 70 տոկոսով։ Հնարավոր է, որ դրամական հոսքերը կրճատվեն 1 միլիարդ 800 միլիոն դոլարով։...

Վրաերթ՝ Արարատի մարզում. երկու տուժած բուժօգնության են դիմել

Վրաերթ՝ Արարատի մարզում. երկու տուժած բուժօգնության են դիմել

Այսօր՝ նոյեմբերի 20-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Dodge» մակնիշի ավտոմեքենան «Մասիս քաղքի Շիրազի փողոցում «Ինեսա» խանութի հարևանությամբ, վրարերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,...

Կառավարական առանձնատների ֆինանսավորումն ավելացել է շուրջ 240 միլիոնով․ Լիանա Գասպարյան

  «2027 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ցանկանում եմ անդրադառնալ մի հարցի, որն առաջին հայացքից թվում է, թե զուտ ծախսային թվերի մասին է, սակայն իրականում խնդիրն ավելի քան խորքային է։ Խոսքը պետական բյուջեից բարձրաստիճան...