Ընտրակաշառք խոստանալու գործով անցնող Մասիսի համայնքապետի ՔՊ-ական թեկնածուն մինչ այս պահը չի հարցաքննվել

18 Նոյեմբերի, 2026

Երեխային հեռախոս խոստացած Մասիսի համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն մինչ այս պահը չի հարցաքննվել։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այդ մասին այսօր հայտարարել է Հովհաննես Հակոբյանն անձամբ։

Ավելի վաղ գրել էինք, որ Մասիս համայնքի ՔՊ-ական թեկնածու Հովհաննես Հակոբյանի վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ընտրակաշառք խոստանալու փաստի առթիվ։

«Սպասենք պաշտոնական հայտարարություններին, ներկա պահին չեմ հարցաքննվել»,- ասել է Հակոբյանը։

Նշենք, որ այսօր քարոզարշավի առաջին օրն է։ Մասիսում առաջադրված են երկու ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Կառուցող» կուսակցությունների դաշինքը։

«Մարդիկ ինքնաբուխ հավաքվել են, եկել մեր քարոզարշավին, առաջին օրն է։ Անելիքներ ու ասելիքներ շատ են լինելու։ Շանսերս ժողովուրդը պետք է գնահատի, ու կարծում եմ՝ բարձր, որովհետև զգում եմ այդ ուժը»,- ասել է ՔՊ-ական թեկնածուն։

Նմանատիպ նյութեր

Թվերն ինձ ուղարկելուց առաջ մի հատ էլ ձեզ ուղարկեք, որ երկուսով էլ իմանանք․ Մեսրոպյանը՝ Հովհաննիսյանին

«Դուք ներկայացնում եք միջին աշխատավարձի ցուցանիշը։ Կարո՞ղ եք ասել՝ մեր աշխատողների քանի՞ տոկոսն է միջին աշխատավարձից ցածր վարձատրվում։ Այսինքն՝ բնակչության քանի՞ տոկոսն է միջինից ցածր աշխատավարձ ստանում։ Եվ հաջորդը՝ քանի՞ տոկոսն է ստանում...

TRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով

TRIPP-ի հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ․ Բայրամով

«Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի՝ Հայաստանի տարածքում նախատեսվող 42 կմ երկարությամբ տրանսպորտային միջանցքի տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում...

1,3 միլիարդ դոլար ճեղքվածք ունի մեր բյուջեն․ Նարեկ Կարապետյան

  «Գիտեք, ֆինանսների նախարարը մի քանի մակրոթիվ գոնե իր երկրի բյուջեից պետք է իմանա՝ ճեղքվածքը, ծախսերը, եկամուտները։ Ես դեռ խնայել եմ, չեմ հարցրել այլ բաներ, ես ուղղակի հարցրել եմ երկրի ճեղքվածքի մասին․ 1,3 միլիարդ դոլար ճեղքվածք ունի...

2027 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 7-ին․ հայտնի են ժամկետները

2027 թվականի ձմեռային զորակոչը կմեկնարկի հունվարի 7-ին․ հայտնի են ժամկետները

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի համալրման նպատակով 2027 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի հունվարի 7-ից մինչև փետրվարի 12-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումը՝ 2027թ. հունվարի 7-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Համապատասխան...

Հավաստագրերի տրամադրումը դեռ չի նշանակում, որ լուծել եք արցախցիների բնակարանային խնդիրը․ Գալստյան 

  «Հարցս վերաբերում է Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման և հիփոթեքային աջակցության պետական ծրագրերին։ Մասնավորապես՝ 1225 դասիչով՝ Արցախից տեղահանվածներին օժանդակության ծրագրի շրջանակում տրանսֆերտների տրամադրման...