Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նիստում պատգամավոր, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին առաջարկել է ձևավորել օրենսդրական հիմք «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի գործընթացի համար և վերանայել իրենց նախկին բնակության վայրերը վերադառնալ ցանկացող անձանց փախստականի կարգավիճակը։ Գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանցի պատգամավորը նշել է, որ ներքին տեղահանված անձանց վերաբերող օրենսդրական դրույթներում պետք է ներառվեն փախստականների իրավունքները, իսկ սոցիալական աջակցության կարիք ունեցող խմբերի նկատմամբ կիրառվեն համապատասխան արտոնություններ։





