Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկներն իրար ծեծել են․ տուժած կա

12 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 3-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Տեղեկություններ են ստացվել, որ ժամը 15։50-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 14-ամյա Մ․ Հ․-ն և 15-ամյա Մ․ Դ․-ն Եղեգնաձոր քաղաքի Վայքի և Նարեկացու փողոցների խաչմերուկում ծագած վիճաբանության ժամանակ ոտքերով և ձեռքերով հարվածել են Վայոց ձորի մարզի բնակիչ 15-ամյա Մ․ Ս․-ի, 15-ամյա Է․ Հ․-ի և 15-ամյա Ա․ Ֆ․-ի մարմնի տարբեր հատվածներին, ինչի հետևանքով Մ․ Ս․-ն ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից Մ․ Ս․-ն ծնողի հետ հրավիրվել է բաժին, որտեղ վերջիններս հաստատել են ստացված տեղեկությունների իսկությունը։

Դեպքի փաստով ոստիկանության Եղեգնաձորի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիճաբանության բոլոր մասնակիցներն աղջիկներ են։

Նմանատիպ նյութեր

Բաքվի բարբարnuական վարչախումբը խիստ անhանգստացած է ՀՀ-Իրանի միջև շարունակական համագործակցությամբ. Ոսկանյան

Բաքվի բարբարnuական վարչախումբը խիստ անhանգստացած է ՀՀ-Իրանի միջև շարունակական համագործակցությամբ. Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախումբը խիստ անհանգստացած է Հայաստանի և Իրանի միջև հազարամյակների միասնական քաղաքակրթության շրջանակներում շարունակական համագործակցությամբ»,- գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Արդեն մի քանի օր է, ինչ այդ վարչախմբի տարբեր պետական մարմիններ չեն...

Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ

Երուսաղեմում երկու հրեա կին թքել են Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ

Երուսաղեմի հայկական թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ վանքի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկը ֆիքսել է երկու կնոջ, որոնք թքում են եկեղեցու ուղղությամբ։ Միջադեպը կրոնական թշնամանքի հերթական դրսևորումն է։ Այս մասին հայտնում է «301» լրատվականը։ Տեսանյութում երևում է, թե ինչպես...

ԱՄՆ բանագնացները Մոսկվայում են․ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

ԱՄՆ բանագնացները Մոսկվայում են․ նախատեսվում է հանդիպում Պուտինի հետ

ԱՄՆ նախագահի բանագնացները Մոսկվայում են, որտեղ նախատեսվում է հանդիպում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Գրում է ՏԱՍՍ-ը: Քուշների խոսքով՝ հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ բարձրացված հարցերը և փորձել...

Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է․ հիմա էլ Իռլանդիա է մեկնել

Փաշինյանի շրջագայությունը շարունակվում է․ հիմա էլ Իռլանդիա է մեկնել

Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիայի Հանրապետություն: Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին: Այցի ընթացքում նախատեսված են նաև վարչապետի երկկողմ հանդիպումներն արտերկրի գործընկերների...

Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ Վարդանյան

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը։ Միևնույն ժամանակ հայտնում եմ, որ իմ՝ ավագանու կազմում չլինելը առաջիկա քաղաքական պրոցեսներին իմ ավելի...