Այս պայմաններում ողջ մնալն արդեն հերոսություն է․ «Կարճ ասած»

11 Նոյեմբերի, 2026

 

Հայաստանի այսօրվա կառավարության գործունեությունը մեր երկրում ամբողջովին բացասական վիճակագրություն է։ Թվում է, որ պետական կառավարման բոլոր օղակների առաջ դրված նպատակը հենց վատ արդյունքների գրանցումն է։

Տեսեք, մեկ տարվում քրեակատարողական հիմնարկներում 28 մահ է գրանցվել. վերջինը երեկ էր՝ նոյեմբերի 10-ին։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահը, որ ձևակերպվեց որպես սրտի կանգ, ո՞ւմ մեղքով է, եթե ոչ՝ այս իշխանության։ Արսեն Գևորգյանին սպանեց համակարգը։ Զուտ նրա համար, որ ընդդիմադիր թեկնածու է և նախընտրական կամպանիա է իրականացնում, կալանավորեցին, ու ողջ դուրս չեկավ։ Սրանց նախորդ զոհը՝ Արմեն Գրիգորյանն ասում էր՝ «Նիկոլին հանեք, որ էլ մարդ չմեռնի»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ասում է՝ «Ես մեղավո՞ր եմ բանտերում մահվան համար»։ Ինքը ոլորտի թիվ 1 պատասխանատուն է և հենց պատասխանատու է այդ հիմնարկում մարդկանց անվտանգության, կյանքի համար։ Եթե մարդուն զրկում ես ազատությունից, միաժամանակ ստանձնում ես նրա անվտանգության համար առանձնահատուկ պատասխանատվություն։ ՔՊ-ն ասում է՝ ամեն օր 3-4 մարդ մահանում է ինֆարկտից, սովորական բան է։ Բայց երբ այդ 3-4 մարդը մահանում է բանտում, լրիվ այլ վիճակագրություն է, ու եթե այդ մահացողը քաղաքական բանտարկյալ է, լրիվ այլ է։ Մարդը 20 օր պահվեց կալանքի տակ, և համակարգը սպանեց նրան։ Բոլոր նրանք՝ կլինի նախարար Գալյանը, դատավոր Արամ Գրիգորյանը, թե գործին կսված այլ մարմիններ, պատասխանատու են կատարվածի համար։ Ո՞վ նրան հասցրեց ինֆարկտի, եթե ոչ համակարգը։

Գալյանն ասում է՝ «Նման դեպքեր ամբողջ աշխարհում լինում են»։ Այո՛, բայց նաև ամբողջ աշխարհում բազմաթիվ դեպքեր կան, որ արդարադատության նախարարները պատասխանատվություն են կրում։ Աչքիս առաջ գծվում է այդ տարօրինակ սխեման. ամենավերևում կանգնածը՝ մարդամեկը, իջեցնում է քաղաքական պատվերը իրավական համակարգին․ դատախազությունը, քննչականը, հակակոռուպցիոնն ապահովում են քրգործը՝ պատվերին համապատասխան, դատարաններն ապահովում են կալանքը, Գալյանի կառույցն ապահովում է, որ բանտից դուրս գա առողջությունը քայքայած կամ ընդհանրապես դուրս չգա։ Վստահ եմ՝ մեկ վայրկյան անգամ չեն էլ մտածում՝ ոնց են այս ամենի տակից դուրս գալու։ Ընդդիմադիր ես՝ պատրաստ եղիր մեռնելու։ Եթե համայնքի ղեկավարի թեկնածուն մարդ սպանած լիներ, կտային տնային կալանք, վստահ եմ։ Օրինակները քիչ չեն։

Լավ, իսկ ինչո՞ւ մեկ տարում շուրջ 30 մահ գրանցած Սրբուհի Գալյանին Փաշինյանը պաշտոնանկ չի անում։ Որովհետև ձեռք է տալի՞ս իրեն։

Լավ, իսկ պաշտպանության նախարարի՞ն ինչու չի փոխում, դա՞ էլ է ձեռք տալիս։ Բանակում մահերը հաջորդում են մեկը մյուսին։ Այն մթնոլորտը, որ ստեղծված էր մեր բանակում, մեծ թվով զինվորների դարձնում է հանցագործ, և մեծ թվով զինվորների էլ դարձնում է հանցագործության զոհ։ Չեմ պատկերացնում այլ երկիր, որը Սուրեն Պապիկյանի նման պաշտպանության նախարարին հանդուրժեր 4 օրից ավելի։ Այդ մարդը զբաղված է ունեցվածք դիզելով։

Իսկ ինչո՞ւ Փաշինյանը պաշտոնից չի ազատում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին. մեր փոքր՝ 2,5-միլիոնանոց երկրում տարեկան 40 հազարից ավելի հանցագործություն է գրանցվում։ Թմրամոլության մակարդակն արդեն ազգային անվտանգության սպառնալիքի է վերածվել։

Տպավորություն եմ ստանում, որ դիտմամբ են այնպիսի կադրեր նշանակվել, որ քանդեն ոլորտները՝ ազգին վարի տալու համար։  Կարծես դավադրություն լինի մեր երկրի դեմ։

Սկզբում լուր է տարածվում, որ դպրոցականներ են ներգրավված թմրանյութերի շրջանառության մեջ, հետո պարզվում է՝ նման դեպքերը բազմաթիվ են, հետո գրվում է, որ աղջիկ դպրոցականների մոտից հայտնաբերվել է սպիտակ փոշենման զանգված, հետո տեսանյութ է տարածվում, որ դպրոցի տնօրենը պիպետկայով մարիխուանա է օգտագործում։ Տեսանյութ է տարածվում, որ դպրոցներում աշակերտները ծեծում են համադասարանցուն, կոտրվաածքներով տեղափոխվում է հիվանդանոց։ Տեսանյութեր են տարածվում, որ ուսուցիչները ծեծում են աշակերտներին։ Ցուցանիշներ են հրապարակվում՝ ՀՀ դպրոցներում զանգվածային անգրագիտություն է։ Լավ, ինչո՞ւ է այս ամենի պաատասխաանատու Ժաննա Անդրեասյանը դեռ նախարար։ Մի ուսուցիչ ասել էր՝ «Լավ սովորեք, որ Նիկոլի նման չդառնաք», դատում էին։ Բա էս ամենը որ կատարվում է, ո՞վ է պատասխան տալու։

Կրթության ձախողումը միշտ չէ, որ անմիջապես տեսանելի հետևանքներ է ունենում։ Դրա գինը վճարվում է տարիներ անց, երբ այսօր աանկառաավարելի դպրոցում անգրագետ թողնված երեխան վաղը դառնում է մեր պետության քաղաքացին, զինվորը, մասնագետը, ծնողը, կրթության նախարարը, վարչապետը։

Այսպես կարող եմ թվարկել բոլոր ոլորտները. ամեն նախարար իր տեղում մի Ժաննա Անդրեասյան է, մի Սուրեն Պապիկյան, մի Սրբուհի Գալյան, մի Արփինե Սարգսյան։ Խոսում ենք իրարից ամբողջովին տարբեր ոլորտների մասին, բայց բոլորի դեպքում նույն պատկերն է՝ վատ արդյունքներ, անբավարար վերահսկողություն, պատասխանատվության բացակայություն։ Երբ նույն հիվանդությունն առկա է ամբողջ օրգանիզմում, արդեն անիմաստ է ամեն անգամ առանձին օրգանին մեղադրելը։ Օրգանիզմն ախտահարված է։ Իսկ քաղաքական պատասխանատվությունը մեկ տեղում է՝ երկրի ղեկավարության վրա։ Ո՛չ անհատական պատասխանատվություն կա, ո՛չ ոլորտային պատասխանատվություն կա, ոչ էլ քաղաքական պատասխանատվություն կա։ Չեմ պատկերացնում՝ ազգային իշխանության պարագայում նման մարդիկ ու նման որակները նման պաշտոնի լինեին։

Եվ ուրեմն, ինչո՞ւ են նրանք դեռ պաշտոնի։ Նիկոլ Փաշինյանը միայնակ է որոշում կայացնում, թիմային որոշում չկա. նա է որոշում, թե կառավարության կազմում որտեղ ով լինի, և նա էլ, անշուշտ, առաջնորդվում է ոչ թե պրոֆեսիոնալիզմով, այլ՝ իրեն հավատարմության երդում տալով։ Սրբուհի Գալյանն իրեն հավատարի՞մ է, այդքանը իրեն հերիք է. թե այդ ոլորտում ինչ է կատարվում, թքած ունի։ Նիկոլին չի հետաքրքրում ոլորտի իրավիճակը, զարգացումները, դրական ցուցանիշները։ Հետաքրքրում է՝ Արփինե Սարգսյանը, Սրբուհի Գալյանը, Սուրեն Պապիկյանն այնպես արե՞լ են, որ համակարգում իր դեմ դժգոհությունը պիկին չհասնի, իր պոչն ու ականջները ունենա։ Ու պետությունը զոհ է գնում սրանց՝ Նիկոլին հավատարիմ լինելուն։

Սա գերադասում է ունենալ անձնապես հավատարիմ նախարարների, ովքեր չեն սպառնում իր իշխանությանը, քան պրոֆեսիոնալների, ովքեր կարող են անկախ կարծիք ունենալ։ Դրա համար էլ բոլոր տեղերում հետընթաց է, բայց նախարարները պահպանել են աթոռները. որովհետև եթե որպես մասնագետ տեղում չեն, որպես Փաշինյանին հավատարիմ՝ տեղում են։ Որ պահին հանկարծ որևէ ապօրինի հրահանգ չկատարեն, կհեռացվեն և կընկնեն քրգործերի տակ։ Եթե նախարարը քաղաքականապես վստահելի է Նիկոլին, դա ավելի կարևոր է և օգնում է աչք փակել խայտառակ ձախողումների վրա։

Կարճ ասած՝ էս դագաղներով եկած իշխանության վրայից փչում է ձախողումների, մահվան հոտը։ Ընդամենը երկու օր առաջ 5 հազար մեր տղերքի մահվան տարելիցն էր։ Պետական կառավարման խորը ճգնաժամ է մեր երկրում, իր անձնական իշխանության պահպանման գինը մեր քաղաքացիների կյանքն է, երեխաների ապագան։ Ի՞նչ են սրանք թողնում Հայաստանին։ Մեր երկիրը չի կարող իրենով վճարել մեկ մարդու իշխանության գինը։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասցնելը

Փաշինյանն ու Էրդողանը կարևորել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասցնելը

Անթալիայում COP31-ի շրջանակում ընթացող Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Թուրքիայի նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը Անթալիա և մասնակցությունն Առաջնորդների...

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել․ Մասադիկով

ՀԱՊԿ գագաթնաժողովում Հայաստանի` կազմակերպությունից հեռացման հարցը չի բարձրացվել․ Մասադիկով

Չնայած Երևանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարց չի քննարկվել, նիստից հետո ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են...

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև առանցքային պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի...

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են երկու երկրների միջև համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

Անթալիայում ընթացող COP31 - Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ: Զրուցակիցները կարևորել են Երևանում օրերս անցկացված Հայաստան-Իրան միջկառավարական հանձնաժողովի...

Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, հստակ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացումը և ՔՊ առաջնորդի «մաշվածության սահմանաչափը», որոշել է (կամ նրա փոխարեն են որոշել) հայտարարել իր քաղաքական...