Սա Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների վտանգավոր ընթացքի մասին է․ քաղաքագետ

11 Նոյեմբերի, 2026

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․

Ֆինանսների նախարարը պատասխանում է ԵԱՏՄ–ից դուրս լինելու տնտեսական հետեւանքի վերաբերյալ հարցին, թե ինչ կորուստ կունենա Հայաստան, ու դրա շրջանակում «հակադարձ հարց» ձեւակերպում, թե՝ մինչեւ ԵԱՏՄ անդամ լինելը մարդիկ փող չէին փոխանցո՞ւմ արտերկրից, չէին մեկնո՞ւմ արտագնա աշխատանքի։

Այս հարցը կամ մանիպուլյատիվ է, ինչը ցավորք դարձել է ներկայիս իշխանությանը միանգամայն բնորոշ, կամ պարզապես ի ցույց է դնում, թե Հայաստանում քաղաքական պաշտոն զբաղեցնողն ինչ աստիճանի չի տիրապետում աշխարհաքաղաքական իրողություններին, միտումներին ու տրամաբանությանը։ Կամ, եթե տիրապետում է, ապա միանգամայն գիտակցված մասնակցում է Հայաստանը դրանց հորձանուտ մղելուն, ինչի հետեւանքը պետության եւ հանրության համար լինելու է ցավոտ։

Որովհետեւ, համեմատել «ՆախաԵԱՏՄ-ական» աշխարհն ու համաշխարհային տնտեսա–քաղաքական պրոցեսները ներկայումս տեղի ունեցողի հետ, նշանակում է բացարձակ անհաղորդ լինել այն պրոցեսներին, որ տեղի են ունենում այսօր աշխարհում։ Իսկ դրանք իրենցից ներկայացնում են տնտեսական խոշոր վերաբաժանումների, ֆինանսական համակարգերի վերանայում, տնտեսական ու քաղաքական ազդեցության սահմանների վերագծում։ Եվ այն հարաբերությունների ռեժիմը, որ եղել է նախկինում՝ այդ թվում ԵԱՏՄ–ից առաջ, ըստ էության դադարելու է գոյություն ունենալ, եթե չասենք, որ արդեն դադարել է գոյություն ունենալ ըստ էության։ Հետեւաբար, եթե ԵԱՏՄ–ից առաջ էլ գնում էին արտագնա աշխատանքի կամ փող էին ուղարկում այդ աշխատանքից, ապա դա բոլորովին չի նշանակում, որ առանց ԵԱՏՄ՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները, լինելու է նույնը։

Կրկնեմ, սա ԵԱՏՄ–ից դուրս գալ–չգալու մասին չէ, սա աշխարհում տեղի ունեցողի վերաբերյալ Հայաստանում քաղաքական որոշում կայացնողների մտքի ու պատկերացումների ընթացքի մասին է, անհամարժեք եւ վտանգավոր ընթացքի։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանի ուրախությունն ու Էրդողանի սառը հայացքը․COP31. լուսանկարներ

Փաշինյանի ուրախությունն ու Էրդողանի սառը հայացքը․COP31. լուսանկարներ

Թուրքիայում՝ COP31-ի շրջանակում տեղի է ունեցել Առաջնորդների գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարվելու արարողությունը։ Նշենք, որ Անթալիայում ընթանում է ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի 31-րդ համաժողովի (COP31) շրջանակում անցկացվող...

Անկախությունը կորցնելու հաշվին փորձում է մտնել ԵՄ․ Սևակ Խաչատրյան

  «Մոլդովան անկախությունը կորցնելու հաշվին փորձում է ներգրավվել ԵՄ-ի մեջ, այսինքն՝ միանալ Ռումինիային, որպեսզի Մոլդովայի քաղաքացիները կարողանան օգտվել ԵՄ-ի առավելություններից և այլն, և այլն։ Այսինքն՝ ի՞նչ է նշանակում կորցնել...

Արսենը զոհ դարձավ չարդարադատության մահաբեր համակարգին․ Իրինա Յոլյան 

«Պետք է արձանագրենք, որ մեր պայքարի ընկեր Արսենը զոհ դարձավ չարդարադատության մահաբեր համակարգին։ Նա մարդ էր, որը պատրաստ էր պայքարի, սկզբունքային էր, հայրենասեր։ Ի՞նչ արեցին այս իշխանությունները։ Չհաստատված մեղադրանքով քրեական գործի...

Երևանի թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք

Երևանի թիվ 133 մանկապարտեզի տարածքում հայտնաբերվել է մարդու կմшխք

Նոյեմբերի 4-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Տեղեկություններն են ստացվել, որ Մայիսի 9-ի փողոցի 16 հասցեում գտնվող թիվ 133 մանկապարտեզի տարածքում վերակառուցման աշխատանքներ կատարելու ժամանակ բանվորները հայտնաբերել են մարդու կմախք։ Ինչպես մանրամասնում է...

Նախագահ Քոչարյանը գործին ազդելու մի ձև ունի՝ մեղադրողներին տրամաբանության դասագիրք ուղարկել․ Օրբելյան

  «Գործը նկարագրած է․ կարդում ես՝ այս մեկը այսպես արեց, այս մեկը այնպես արեց, այն մեկը այսպես արեց, այս մեկը այստեղ գնաց, սա էժան էր, սա թանկ էր։ Ասում ենք՝ հա, շատ լավ է, մի հատ հարցի պատասխան ենք մենակ ուզում՝ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ...