31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, կոտրել գույքը․ նա ձերբակալվել է

9 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 16։54-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Սուրբ Հարություն եկեղեցու տարածքում տղամարդը դրսևորում է ագրեսիվ վարքագիծ և վնասում գույքը։
Ահազանգին օպերատիվ արձագանքել են Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի և Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի ծառայողները։
Պարզվել է, որ 31-ամյա տղամարդը մուտք է գործել եկեղեցու տարածք, դրսևորել հակաիրավական վարքագիծ, կոտրել եկեղեցու գույքը՝ պատճառելով գույքային վնաս։
Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության բաժին։
Դեպքի հանգամանքները պարզվում են։

 

 

 

 

Նմանատիպ նյութեր

Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար

Արցախի հանրային խորհուրդը պահանջում է հստակ քայլեր՝ արցախցիների իրավունքների պաշտպանության համար

Այսօր լրանում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի վեցերորդ տարելիցը։ Այդ օրը դադարեցին 44-օրյա պատերազմի ռազմական գործողությունները։ Այսօր խոնարհվում ենք հանուն Արցախի իրենց կյանքը զոհաբերած մեր հայրենակիցների հիշատակի առաջ և մեր զորակցությունն ենք...

Անգրագիտությո՞ւն, թե՞ դավաճանություն․ աղաղակող բացահայտումներ կլինեն․ «Կարճ ասած»

Անգրագիտությո՞ւն, թե՞ դավաճանություն․ աղաղակող բացահայտումներ կլինեն․ «Կարճ ասած»

  Այսօր նոյեմբերի 9-ն է, 44-օրյա պատերազմում պարտության տարելիցը։ Մենք սգում ենք Նիկոլի բերած պարտության համար, Ադրբեջանը տոնում է Նիկոլի շնորհիվ ստացած հաղթանակը։ Անցնող օրերին այս հաղորդման թողարկումներում վերհիշել ենք ողջ կատարվածը, թե ինչպես էին 44 օր...

Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ

Աբու Դաբիում բանակցությունները նվիրված են կարևոր սկզբունքների համաձայնեցմանը. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը և Ուկրաինան՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ Աբու Դաբիում, կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին։ Այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար...

Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան

Չափազանց կարևոր է, թե ինչ նպատակներ ես դնում քո առջև պարտությունից հետո. Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր նոյեմբերի 9-ն է։ Արդեն վեց տարի է՝ մենք այս օրն անցկացնում ենք կորստի, ցավի, անպատասխան հարցերի և չսպիացող վերքերի ծանրության ներքո։ Վեց տարի է՝ այս օրը մեզ հիշեցնում է ոչ միայն պատերազմի ողբերգական...

2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան

2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «2020 թ. նոյեմբերի 9-ին էլ էին ասում, որ այդ փաստաթղթով ամեն ինչ վերջանում է, նոր զիջումներ չեն լինելու: Հիմա մենք արդեն քննարկում ենք Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխությունը: Ու չկա որևէ...