Վահափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների գործով հանրային մեղադրողները չեն ներկայացել դատարան, նիստը հետաձգվեց։
Չէր եկել նաև Արման Սարոյանը։ Նշենք, որ այսօր դատարանում պետք է շարունակվեր քրեական հետապնդման դադարեցման միջնորդությունների քննությունը։ Նախորդ նիստին պաշտպանները միջնորդել էին դադարեցնել քրեական հետապնդումը կամ դիմել ՍԴ։
Հիշեցնենք՝ 2026-ի փետրվարի 14-ին ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:





