Նախկին ՔՊ-ականը՝ Սահմանադրական դատարանի նախագահ

6 Նոյեմբերի, 2026

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ։ Նա Սահմանադրական դատավոր էր ընտրվել 2026-ի մարտին։

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վարդանյանի թեկնածությունն առաջադրել էր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ է:

Վլադիմիր Վարդանյանի կենսագրությունը․

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին Երեւանում:

2000թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2002թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավագիտության մագիստրոս: 2002թ. ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան,  2004թ.՝ տեղափոխվել  ԵՊՀ ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

2003-2006թթ. եղել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, 2006-2013թթ.՝ նույն ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ, 2013-2016թթ.՝ նույն ծառայության պետ: 2016-2018թթ.՝ ՀՀ ՍԴ խորհրդական: 2005 թվականից ԵՊՀ դասախոս է: 2007-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի դասախոս: 2014-2015թթ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչ: 2016-2019թ. հունվար՝ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի գործադիր տնօրեն: 2018թ. ապրիլ-2019թ. հունվար՝ ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար:

2015 թվականից Իրավաբանների համահայկական խորհրդաժողովի խորհրդին առընթեր «Հայոց ցեղասպանության իրավական հարցերի» գիտավերլուծական կենտրոնի համակարգողն է: 2018 թվականից՝ Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամ:

2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

2019թ. հունվարի 18-ին ընտրվել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Անդամակցում է Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիային (International Association of Genocide Scholars (IAGS)), Արդարադատության եւ մարդու իրավունքների հայկական իրավաբանական կենտրոնի (Armenian Legal Center for Justice and Human Rights) հոգաբարձուների խորհրդին, «Միջազգային եւ համեմատական իրավունքի հայկական տարեգրքի» եւ «Իրավական նախաձեռնություն» համառուսաստանյան գիտագործնական ամսագրերի խմբագրական խորհուրդներին, «Միջազգային իրավունքի բելառուսական տարեգրքի» միջազգային խմբագրական խորհրդին: Հայաստանի միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի (ICLaw) համահիմնադիր է: Համագործակցում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ: 1949թ. Ժնեւի առաջին կոնվենցիայի 2016թ. մեկնաբանությունների (հայաստանյան) գրախոսողն է: Եվրոպայի խորհրդի «Զինված ուժերում մարդու իրավունքների եվրոպական չափանիշների կիրառման ամրապնդումը Հայաստանում» ծրագրի փորձագետ է, «Մարդու իրավունքները զինված ուժերում» ուսումնական դասընթացի ծրագրի համահեղինակ:

2026-ի մարտից Սահամանդրական դատարանի դատավոր է։

Նմանատիպ նյութեր

35 զինծառայողի մահվան դեպք՝  այս տարվա առաջին տասը ամիսներին․ ո՞վ է պատասխանատու․ վերլուծաբան

35 զինծառայողի մահվան դեպք՝ այս տարվա առաջին տասը ամիսներին․ ո՞վ է պատասխանատու․ վերլուծաբան

Վերլուծաբան Տիգրան Դումիկայնը ֆեյսբուքյան իր էջում գրում է։ Այս տարվա առաջին տասը ամիսներին գրանցվել է 35 զինծառայողի մահվան դեպք. նույնքան, որքան նախորդ ամբողջ տարվա ընթացքում։ Այս վիճակագրության հետևում մարդկային կյանքեր են, մտահոգիչ իրողություններ, որոնք հուշում են...

Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»

Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները եւ զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական հարձակումներով ՀՀ-ից տարածքներ է օկուպացրել...

ՔՊ-ականները խառը-խըշտիկ խոսացին․ հիմա ԵԱՏՄ-ն օգո՞ւտ է, թե՝ վնաս․ Մեսրոպ Մանուկյան

  «Պարոն Թունյան, հարցս կարելի է ձեզ տալ, որովհետև ձեր մասնագիտական որակավորումները, թող ներող լինեն մնացած գործընկերները, շատ ավելի եմ արժևորում։ Այսօր խառը-խըշտիք խոսեցին ՔՊ-ականները. ուզում եմ հասկանալ՝ ԵԱՏՄ-ն, ըստ ձեզ, օգուտ է, թե...

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվեց․ հանրային մեղադրողները չեն ներկայացել

Վեհափառի գործով դատական նիստը հետաձգվեց․ հանրային մեղադրողները չեն ներկայացել

Վահափառ հայրապետի և 6 եպիսկոպոսների գործով հանրային մեղադրողները չեն ներկայացել դատարան, նիստը հետաձգվեց։ Չէր եկել նաև Արման Սարոյանը։ Նշենք, որ այսօր դատարանում պետք է շարունակվեր քրեական հետապնդման դադարեցման միջնորդությունների քննությունը։ Նախորդ նիստին պաշտպանները...

40%-ով սխալ է եղել կանխատեսումը․ այդ 40%-ը որտեղ չեք կարողացել հաշվարկել․ Խաչատրյանը՝ Պապոյանին 

  «Ինձ թվում է՝ կառավարության ներսում ճգնաժամ է հասունանում։ Արարատ Միրզոյանը, երբ ձեզ հարց ուղղեցին, թե եթե սա ենթակառուցվածքային, կոնցեսիոն ծրագիր է, ապա ինչու է դրանով զբաղվում ոչ թե տարածքային կառավարման նախարարը, այլ դուք, ասաց՝...