Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս. «Փաստ»

5 Նոյեմբերի, 2026

«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովում օրերս տեղի ունեցած բանավեճը՝ «ՀՀ 2027 թվականի պետական բյուջեի» մասին օրենքի նախագծի շուրջ, ավելի շատ հիշեցնում էր ֆինանսական իլ յուզիոնիստի ելույթ, որտեղ հանդիսատեսին փորձում են համոզել, թե դատարկ գլխարկից հանված ճագարը ոչ թե պարտքով է վերցված, այլ տեղական արտադրության «ռեկորդային աճի» արդյունք է։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի առջև դրեց չոր ու դաժան թվերը. առևտրաշրջանառության դեֆիցիտը հասել է պատմական 18%-ի, իսկ վճարային դեֆիցիտը կազմում է 1,5 միլիարդ դոլար (այն դեպքում, երբ ընդամենը երկու տարի առաջ այն 700 միլիոն էր)։ Սա պարզապես վիճակագրական տող չէ, սա երկրի տնտեսական «արյունահոսության» ախտորոշումն է. Հայաստանից ավելի շատ փող է դուրս հոսում, քան մտնում։

Ֆինանսների նախարարի պատասխանն արժանի էր տնտեսագիտական Նոբել յան մրցանակի՝ «հանգստացնող ժանրում»։ Պարզվում է՝ ներմուծման այս ահռելի աճը պետք չէ շփոթել տնտեսական թուլության հետ. սրանք «կապիտալ և միջանկյալ պահանջարկի ապրանքներ են» (համապատասխանաբար 450 մլն և 600 մլն դոլարի աճով), որոնք «մեծացնում են մեր արտադրական հնարավորությունները»։

Ինչպես հակադարձեց Նարեկ Կարապետյանը, միջանկյալ ապրանքների ներմուծման նման կախվածությունը ոչ թե տնտեսական թռիչքի, այլ տեղական արտադրության և մրցակցային առավելությունների իսպառ բացակայության ապացույցն է։ Եթե դու ամեն ինչ՝ հումքից մինչև մեխ, ներմուծում ես դրսից, որպեսզի տեղում ինչ-որ բան հավաքես, դա արտադրություն չէ, դա ուրիշի տնտեսությունը ֆինանսավորելու ազնիվ ձգտում է։

Կարապետյանի ներկայացրած հաջորդ ցնցող փաստը վերաբերում էր տնտեսվարողների աջակցությանը։ Երկրի ողնաշարը հանդիսացող և 10 միլիարդ դոլար հարկ վճարող տնտեսվարողները պետությունից հետ են ստանում իրենց վճարած հարկերի ընդամենը 0,2-0,5%-ը։

Սա նման է նրան, որ ռեստորանում 100 000 դրամի պատվեր անեք, իսկ տնօրինությունը որպես «մեծահոգի աջակցություն» ձեզ 200 դրամանոց ծամոն նվիրի ու պնդի, թե խրախուսում է ձեր հաճախակի այցելությունները։ Նման պայմաններում տեղական արտադրողից մրցունակություն պահանջելը պարզապես աբսուրդի ժանրից է։

Նախարարության առաջարկած տնտեսական մոդելը պարզ է ու «հանճարեղ». ունենք ռեկորդային առևտրային ճեղքվածք, տեղական արտադրողին տալիս ենք փշրանքներ, իսկ արդյունքում առաջացած ահռելի դեֆիցիտը փակում ենք նոր պետական պարտքերով և քաղաքացիներին վարկային լծի տակ գցելով։

Իսկ երբ հարցը հասնում է վճարային հաշվեկշռի իրական դեֆիցիտին, նախարարությունը սիրով գնդակը գցում է Կենտրոնական բանկի դաշտ՝ խոստանալով, թե ԿԲ նախագահը կգա ու «վիճակագրական հարցը» կպարզաբանի։ Այսինքն, երբ գրպանումդ փող չկա, դա տնտեսական խնդիր չէ, դա պարզապես «վիճակագրական հարց» է, որը պետք է ճիշտ ձևակերպել։

Նարեկ Կարապետյանի դիտարկումները ցույց տվեցին, որ 2027 թվականի բյուջետային նախագիծը ոչ թե զարգացման, այլ պարտքային իներցիայի բյուջե է։ Քանի դեռ պետության տնտեսական քաղաքականությունը հիմնված է «վերցնենք պարտքը, փակենք ծակը» սկզբունքի վրա, իսկ տեղական տնտեսվարողը ստանում է իր վճարածի 0,5 %-ը, ռեկորդային դեֆիցիտները լինելու են մեր միակ «ստաբիլ» ձեռքբերումը։

Բայց հարց է առաջանում. մինչև ե՞րբ է պարտքով «շնչող» տնտեսությունը ներկայացվելու որպես հաջողության պատմություն։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

Սև ամպեր՝ դատավոր Մասիս Մելքոնյանի գլխին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 3-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին հարցրել են աղմկահարույց գործեր քննող դատավոր Մասիս Մելքոնյանի վերաբերյալ՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե արդյոք նրա նկատմամբ...

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Շաբաթներ առաջ ԱԱԾ-ին կից «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ այցելող փաստաբաններից մեկը մեզ ասել էր, որ ԱԱԾ-ի ներքին բակում շինարարություն է գնում, չգիտեն՝ ինչ է կառուցվում, բայց կասկածներ ունեն, որ ուզում են կալանավայրի խցերն ավելացնել՝ դրանց քանակն...

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում. «Ժողովուրդ»

ՀԱՊԿ-ը Հայաստանից գումար է պահանջում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանը կարող է հայտնվել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի թիրախում։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը հայտարարել է, որ Հայաստանի նկատմամբ կարող է կիրառվել այդ հոդվածը՝...

Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում․ «Ժողովուրդ»

Շաքիի դեպքերն ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները՝ փակ քննարկումների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ժողովուրդ» օրաթերթը, երեկ Ազգային ժողովում ուժային կառույցների ներկայացուցիչները փակ ռեժիմով ներկայացրել են 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը։ Խորհրդարանական քննարկմանը մասնակցել են պաշտպանության նախարար...

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»

Իշխանությունն անհանգիստ է ԹՐԻՓՓ-ի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ-ում դեմոկրատների հաղթանակն ու Դոնալդ Թրամփի դիրքերի սասանումն ահուդող է գցել ՀՀ իշխանությունների սիրտը, որ գուցե չեղարկվի ԹՐԻՓՓ համաձայնագիրը։ Երեկ խորհրդարան է հրավիրվել Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, որի...