Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է. հերթական մահե՞րն են. Վահագն Սարոյան

2 Նոյեմբերի, 2026

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2026 թվականը մոտենում է ավարտին, և պետք է հասկանալ, թե ինչ արդյունքներ կան բանակում մահացությունների կանխարգելման, անդառնալի միջադեպերի նվազեցման և ընդհանրապես բանակում բարոյահոգեբանական մթնոլորտի լավարկման և հետևապես մահացությունների բացառման վերաբերյալ։

Ամենապարզ հարցին, թե քանի՞ զինծառայող է մահացել, պետությունն ու քաղաքացիական հասարակության պրոֆիլային ուսումնասիրություն իրականացնող կազմակերպությունը հանրությանը տարբեր թվեր են ներկայացնում։

Միայն 2026թ. հունվար–հուլիս ամիսներին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրությամբ՝ ՀՀ ԶՈւ-ում արձանագրվել է 30 զինծառայողի մահ։ Դրանցից 11-ը պաշտոնապես դասակարգվել են որպես ծառայության հետ կապված, 19-ը՝ չկապված։ Ոչ մարտական մահերի ավելի քան մեկ երրորդը՝ մոտ 37 տոկոսը, կապված է եղել ինքնասպանության կամ սպանության հետ։ ՊՆ-ն նույն ժամանակահատվածի համար ներկայացնում է այլ հաշվարկ՝ 11 մահ, որոնց թվում՝ 4 ինքնասպանություն, 2 ինքնասպանության հասցնելու և 2 սպանության դեպք։

Իսկ այս պատկերը փոխելու համար ի՞նչ է արվել… ՊՆ նախարարի անակնկալ այցերն են շատացել, պաշտոնանկություններ են եղել, նոր նշանակումներ են եղել բարոյահոգեբանական ապահովման ոլորտի կազմում, հոգեբանի ինստիտուտ են փորձել ներդնել, ի դեպ, ՊՆ-ն օգոստոսին ընդունում էր, որ բոլոր զորամասերում հոգեբանների հաստիքները դեռ 100 տոկոսով համալրված չեն։

Եվ երկու օր առաջ՝ հոկտեմբերի 31-ին լուրերից տեղեկացանք, որ հերթական ժամկետային զինծառայողի դին է հայտնաբերվել զորամասում՝ հրազենային վնասվածքով։
Եթե, իրենց պատկերացմամբ, անակնկալ այցերը, պաշտոնանկությունները, կամ հոգեբանի ինստիտուտն է լուծումը, ապա որտե՞ղ է արդյունքը։ Իսկ եթե խնդիրը համակարգային է, ինչպես ասում է ՊՆ նախարարը, ապա ո՞ր համակարգային փոփոխությունն է արդեն տվել չափելի արդյունք։

Հասարակությանը պետք չեն հերթական անակնկալ այցերի տեսանյութեր, պաշտոնանկությունների ցուցակներ և ցավակցական հայտարարություններ։ Պետք է պատասխան՝ պատկան մարմնի արած որևէ գործողության արդյունքը ո՞րն է… հերթական մահե՞րն են…»։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Արփինե Սարգսյանը գիտի՞, որ իր կոլեգան հրաժարական է տվել

«Ի դեպ»․ Արփինե Սարգսյանը գիտի՞, որ իր կոլեգան հրաժարական է տվել

Ողբերգական վթարներ Իսպանիայում և Հայաստանում․ իրավիճակները նույնն են, սակայն պատասխանատու կառույցների ղեկավարների արձագանքները՝ տրամագծորեն տարբեր։ Հոկտեմբերի 28-ին Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով 69 մարդ զոհվեց, որից հետո սկսեցին բողոքի...

Վաղը պետք է կարևոր բան լիներ, մի քանի ժամից կիմանաք, դա են փորձել կանխել. Նարեկ Կարապետյան

«Լրատվամիջոցներից մեկն այսօր շատ հետաքրքիր նյութ էր հրապարակել։ Ո՞վ է ՀԷՑ-ի սեփականատերը։ Ո՞վ էր ՀԷՑ-ի սեփականատերը։ Սամվել Կարապետյանը։ Չարաշահումներն իրենի՞ց են։ Այսինքն՝ մարդը չի կարող իր ընկերությունում չարաշահում անել, որովհետև ինքն է...

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները

Չեղարկվել է Վիեննայի միջազգային փառատոնը, որին պետք է մասնակցեին արցախյան համույթները

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» ՀԿ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին Համաշխարհային փառատոների ասոցիացիայի (WOFA) նախագահ Զորան Ստրեզովսկու անունից ստացել է պաշտոնական գրություն, համաձայն որի՝ կազմակերպչական կոմիտեն որոշել է ամբողջությամբ չեղարկել 2026 թվականի...

Եզրաս սրբազանը Պուտինին է փոխանցել Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորանքները

Եզրաս սրբազանը Պուտինին է փոխանցել Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորանքները

Նոյեմբերի 4-ին՝ Ժողովրդական միասնության օրվա առթիվ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում ծաղիկներ է խոնարհել Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Հայկական Եկեղեցին։ Ավանդական արարողությանը մասնակցել է...

Կոչ ենք անում հանրությանը հրաժարվել ալիևյան պահանջներից․ Նարեկ Կարապետյան

Կոչ ենք անում հանրությանը հրաժարվել ալիևյան պահանջներից․ Նարեկ Կարապետյան

Ցանկանալով կալանավորել Սամվել Կարապետյանին՝ փորձում է առևտուր անել, ասել՝ ազատ արձակում, դրա դիմաց Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն, ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Ի՞նչ է անում հիմա Փաշինյանը։ Նա, ցանկանալով կալանավորել...