Ցանկանալով կալանավորել Սամվել Կարապետյանին՝ փորձում է առևտուր անել, ասել՝ ազատ արձակում, դրա դիմաց Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն, ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Ի՞նչ է անում հիմա Փաշինյանը։ Նա, ցանկանալով կալանավորել Սամվել Կարապետյանին ևս մեկ անգամ, երկրորդ անգամ է իր բախտը փորձում, մեկ անգամ էլ էր փորձել ու չէր ստացվել՝ եկեղեցու հետ կապված, այսօր փորձում է Սահմանադրության հետ կապված առևտուր անել մեզ հետ, ասել՝ ազատ արձակում, դրա դիմաց Սահմանադրության հանրաքվեի հնարավորություն։
Ինչքան պետք է կնստենք, հելնենք, ժողովուրդը պետք է միասնական լինի և հրաժարվի ալիևյան պահանջներից»,- նշել է նա։





