Եզրաս սրբազանը Պուտինին է փոխանցել Գարեգին Բ կաթողիկոսի շնորհավորանքները

4 Նոյեմբերի, 2026

Նոյեմբերի 4-ին՝ Ժողովրդական միասնության օրվա առթիվ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայի Կարմիր հրապարակում ծաղիկներ է խոնարհել Կուզմա Մինինի և Դմիտրի Պոժարսկու հուշարձանին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի Հայկական Եկեղեցին։

Ավանդական արարողությանը մասնակցել է նաև Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը։ Նա  շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին քրիստոնեական արժեքների նկատմամբ վերաբերմունքի համար և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի անունից փոխանցել շնորհավորանքներ` Ժողովրդական միասնության օրվա առթիվ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, այլ կրոնական համայնքների ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական և երիտասարդական կազմակերպությունների անդամներ։

Նմանատիպ նյութեր

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և հայոց պետականության առջև ծառացած ճակատագրական մարտահրավերների ողջ լրջությունը, ունենալով մոտեցումների տարբերություններ և տարակարծություններ մի շարք հարցերում, այդուհանդերձ՝ հայտարարում ենք...

ԱՅՍ ՊԱՀԻՆ| ՈՒՂԻՂ| Քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո

Ընդդիմադիր քաղաքական գործիչների ճեպազրույցները Սամվել Կարապետյանի տանը տեղի ունեցած հանդիպումից հետո։ Հիշեցնենք, որ քիչ առաջ ընդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենեցել Սամվել Կարապետյանի տանը:...

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

«Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակի խուզարկությունն ավարտվել է. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել

Քիչ առաջ ավարտվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը։ Այս մասին հայտնել է կուսակցության փաստաբան Էդուարդ Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների ներկայացրած դատարանի որոշումները և տեղում իրականացված խուզարկությունը միմյանց...

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ

Քաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ

ՀՀ կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ստանում է ահազանգեր ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ։ «Մասնավորապես՝ անհայտ անձինք, ներկայանալով որպես կոմունալ ծառայություններ մատուցող ընկերության աշխատակիցներ, ծառայություններ...

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել

11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրել Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է...