Պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել․ Գեղամ Մանուկյան 

2 Նոյեմբերի, 2026

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում լրագրողը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանից հետաքրքրվեց՝ ինչ քայլերի է պատրաստվում դիմել ընդդիմությունը, եթե իշխանությունը Սահմանադրության այնպիսի նախագիծ ներկայացնի, որ ընդդիմությունը դժվարանա դեմ քվեարկել, իսկ կողմ քվեարկելու դեպքում էլ նրա նկատմամբ հանրային ճնշում գործադրվի։ Հարց հնչեց նաև՝ արդյոք հնարավոր է, որ «Հայաստան» դաշինքի առաջնորդի ազատությունը դառնա «Հայաստան» խմբակցության վեց կողմ քվեարկության գինը։

«Սահմանադրության այս էպոպեան Հայաստանում վերջին երկու-երեք տարիների ընթացքում մի բան է փաստում՝ Նիկոլ Փաշինյանի բերանում ճիշտ խոսք չկա։ Դա իրար հաջորդող ստախոսությունների մի ամբողջ հավաքածու կարելի է համարել, որովհետև նա պարբերաբար տարբեր ձևերով է արդարացրել Սահմանադրության նոր նախագիծ ունենալու անհրաժեշտությունը։ Մի պատճառաբանություն էր բերում, թե 2018 թվականին եմ խոսել Սահմանադրության մասին, և այսպես շարունակ։ Քաղաքական բանավեճ եղավ նույնիսկ Ազգային ժողովում, հիշում եմ՝ Ռուբեն Ռուբինյանի և Քրիստինե Վարդանյանի միջև, թե երբ է Նիկոլ Փաշինյանը խոսել Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության մասին։ Վերջում հասանք մի կետի, երբ Արարատ Միրզոյանն ուղղակի բացահայտ ասաց. «Գիտե՞ք, Սահմանադրության նոր նախագիծը Ադրբեջանի պահանջն է»։

Եվ այդ ամբողջ ընթացքում նաև անկախության հռչակագրի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի՝ տարիների ընթացքում տված գնահատականները։ Այսինքն՝ ավելի ակնառու իրար հակասող գնահատականներ մեկ հարցի շուրջ դժվար է պատկերացնել համաշխարհային քաղաքական պատմության մեջ։ Ամենաբարձր դիֆերամբներից հասել ենք նրան, որ անկախության հռչակագիրը պետականության դեմ է։

Ինչ վերաբերում է կողմ կամ դեմ լինելուն, Ռոբերտ Քոչարյանն իր անցած ուղով, անցնող ութ տարիների ընթացքում, հակառակ բոլոր քաղաքական հետապնդումներին, որևէ վայրկյան չընկրկելով, ինչպես նաև «Հայաստան» խմբակցությունն իր անցած հինգ տարիների գործունեությամբ փաստել են, որ համազգային, պետականության հետ կապված հարցերի շուրջ սակարկություն չի կարող լինել։

Ինչ վերաբերում է այսօր Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, ապա դա իրականում պետական հեղաշրջման մասին հայտարարություն էր։ Փաշինյանն ամեն օր իր դեմ հետագայում հարուցվելիք քրեական գործերին նոր հոդվածներ է ավելացնում։

Շատ կարևոր է ինստիտուցիոնալ հիշողությունը։ Այն, ինչ այսօր ասում է Նիկոլ Փաշինյանը, ուզում եմ հիշեցնել, որ տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ Ազգային ժողովն ուղղակի շրջափակվեց և գրավվեց Փաշինյանի կողմնակիցների կողմից։

Բայց նաև պետք է ասեմ մի բան․ Նիկոլ Փաշինյանը խոսում է Հայաստանի Հանրապետության օրենքների դեմ, որովհետև Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ Ազգային ժողովի պատգամավորների վրա ճնշման միջոցով իրականացված քվեարկությունը չի կարող լեգիտիմ լինել»,- պատասխանեց Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Տանը նստած էինք, ահավոր ձայն լսվեց․ մանրամասներ՝ 9 կյանք խլած ողբերգական վթարից․ news.am

Տանը նստած էինք, ահավոր ձայն լսվեց․ մանրամասներ՝ 9 կյանք խլած ողբերգական վթարից․ news.am

Ես ապրում եմ այստեղ, անմիջապես հարևանությամբ, ժամը 9:10-ի սահմաններում տանը նստած էինք, ահավոր ձայն լսվեց, ոնց որ հրանոթ կրակեին, երեք անգամ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, NEWS.am–ի փոխանցմամբ՝  նշել է  նախօրեին երեկոյան Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ավտովթարի...

Շաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Սանամյանը կրկին պաշտոն է ստացել. նա նշանակվել է ԱԱԾ պետի խորհրդական․ «Իշխանություն»

Շաքիի դեպքից հետո պաշտոնանկ եղած Սանամյանը կրկին պաշտոն է ստացել. նա նշանակվել է ԱԱԾ պետի խորհրդական․ «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի փոխանցմամբ՝  ընդամենը մեկ ամիս առաջ ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Սանամյանը կրկին վերադարձել է համակարգ՝ այս անգամ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի խորհրդականի կարգավիճակով։ «Սակայն ամենաուշագրավը ոչ թե Սանամյանի վերադարձն է, այլ...

Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Աշտարակ-Վաղարշապատ ավտոճանապարհի Շահումյան բնակավայրում բախվել են 2 «Volkswagen», «Mercedes», «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաներն ու «MAN» մակնիշի...

ՊՆ ղեկավարությունը պատասխան չունի բանակում մահերի աճի հետ կապված

ՊՆ ղեկավարությունը պատասխան չունի բանակում մահերի աճի հետ կապված

Բանակում մահվան դեպքերը նվազագույնի հասցնելու և հետագայում բացառելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով...

Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ

Եվրոպան Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր․ ՌԴ Անվտանգության խորհուրդ

Եվրոպան մտադիր է մինչև վերջ օգտագործել Ուկրաինային և Մոլդովային, ինչպես նաև Հայաստանին ներքաշում է իր ազդեցության ուղեծիր։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վենեդիկտովը «Ազգային անվտանգության հայեցակարգերն ու դոկտրինները Մեծ...