Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև շփումներին։ «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ խոսելով Կովկասում տիրող իրավիճակի մասին։
«Հայտնում եմ մեր հանձնառությունը՝ հետագայում ևս առավելագույն հնարավոր ներդրումն ունենալու տևական խաղաղության հասնելու գործում։ Մեր տարածաշրջանում հակամարտությունը օգուտ չի բերում կողմերից ոչ մեկին և լուրջ հետևանքներ է ունենում համաշխարհային տնտեսության, առևտրի և էներգետիկ շուկաների համար»,- ասել է նա։




