Ադրբեջանի՝ Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ պահանջը չափազանցված չէ․ Շաֆիև

28 Հոկտեմբերի, 2026

Ադրբեջանը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը դիտարկում է` որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման առանցքային նախապայման, և այս պահանջը չի կարող չափազանցված համարվել։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բրյուսելի Էգմոնտի ինստիտուտում՝ Ադրբեջանի և Եվրոմիության վերլուծական կենտրոնների համաժողովի ընթացքում, հայտարարել է Միջազգային հարաբերությունների և բազմամշակութայնության վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը։

«Սահմանադրական հստակությունը խաղաղության խոչընդոտ չէ։ Դա այն հիմքն է, որի վրա կառուցվում է կայուն խաղաղությունը։ Պայմանագիրը չի կարող գոյակցել այնպիսի սահմանադրության հետ, որը հակասում է դրան»,- ասել է Շաֆիևը։

Նրա խոսքով՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի տեքստն արդեն համաձայնեցված է, սակայն այն ստորագրելու համար Հայաստանին անհրաժեշտ է վերացնել Սահմանադրության այն դրույթները, որոնք, Ադրբեջանի գնահատմամբ, տարածքային հավակնություններ են պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ «Ոմանք սա չափազանցված պահանջ են համարում։ Սակայն ես մեր եվրոպացի բարեկամներին կոչ կանեի դիմել խաղաղ կարգավորման սեփական փորձին»,- նշել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են բանակցություններ վարել անմիջականորեն՝ առանց երրորդ կողմերի միջնորդության։ «Ադրբեջանը չի ձգտում երրորդ կողմերի միջնորդությանը։ Երկու երկրներն ապացուցել են, որ կարող են ուղիղ բանակցություններ վարել և արդյունքների հասնել»,- նշել է Շաֆիևը։

Նմանատիպ նյութեր

Մենք ՀԱՊԿ վերադառնալու հնարավորություն չենք տեսնում․ Արարատ Միրզոյան 

  «Մենք վաղուց դադարեցրել ենք մեր մասնակցությունն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին, սառեցրել ենք մեր անդամակցությունը։ Եթե այդ կառույցի մյուս անդամները կամ գլխավոր քարտուղարությունը, թեև չգիտեմ՝ վերջինս...

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ վիրավnրներ կան

Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ վիրավnրներ կան

Հոկտեմբերի 25-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Հարություն Օ․-ն իր վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց...

102-րդ ռազմաբազան Թուրքիային կարող է ընդամենը 20 րոպե դիմակայել․ Սարիկ Մինասյան 

  «Կարծում եմ՝ Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազան անվտանգային որևէ խնդիր չի լուծում։ Տնտեսական ինչ-որ առումով քաղաքում աշխուժություն մտցնում է, բայց այստեղ նաև մեկ այլ հարց կա։ 102-րդ ռազմաբազայի սպայական կազմը, ինչպես Հայաստանի...

Բյուջեի կատարման ցուցանիշներում առանձնանում է կապիտալ ծախսերի զգալի թերակատարումը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Բյուջեի կատարման ցուցանիշներում առանձնանում է կապիտալ ծախսերի զգալի թերակատարումը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին։ Այսպես. 2026թ. հունվար-սեպտեմբերի արդյունքներով տնտեսական ակտիվության աճն աստիճանաբար կորցնում է նախորդ ամիսների տեմպը։ Սեպտեմբեր ամսվա ցուցանիշները ցույց...

Զազրելի է, որ մարդկային ու պետական ողբերգությունը դարձրել են հանրության ուղեղները լվանալու «փրփրաջուր»․ քաղաքագետ

Զազրելի է, որ մարդկային ու պետական ողբերգությունը դարձրել են հանրության ուղեղները լվանալու «փրփրաջուր»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ Լավ, այդ աստիճա՞ն․․․։ Իբրեւ հոկտեմբերի 27–ի հարցում Ռոբերտ Քոչարյանի «մատը խառը լինելու» վկայություն կամ վկայող հանգամանք է ներկայացվում, որ նա փակ զրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ, որից հետո, ինչպես գիտենք, Հունանյանը վայր էր...