Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․
Լավ, այդ աստիճա՞ն․․․։ Իբրեւ հոկտեմբերի 27–ի հարցում Ռոբերտ Քոչարյանի «մատը խառը լինելու» վկայություն կամ վկայող հանգամանք է ներկայացվում, որ նա փակ զրույց է ունեցել Նաիրի Հունանյանի հետ, որից հետո, ինչպես գիտենք, Հունանյանը վայր էր դրել զենքն ու հանձնվել։
Հիմա հարցնում են, թե՝ բա ո՞ւր է այդ զրույցի ձայնագրությունը, չէ՞ որ ԱԱԾ չէր կարող այդ ձայնագրությունը չունենալ, չէր կարող նախագահի մսնակցությամբ հանդիպումը չապահովվել այդ ամենով։
Իհարկե չէր կարող։ Բայց կարող է՞ր այդպիսի ձայնագրությունը հասանելի դառնալ հանրությանը։ Կամ, ինչպե՞ս կարող էր այդպիսի ձայնագրությունը հսանելի դառնալ հանրությանը, կամ ասենք՝ ներկայացվել, ինչ որ մեկի հարցադրումով կամ պահանջով։ Հետեւաբար, հարցադրումը, թե՝ ո՞ւր է, ներկայացրեք այդ ձայնագրությունը, պարզապես անգիտություն է։
Այլ հարց է իհարկե, եթե կայացվի քաղաքական բարձրագույն որոշում եւ դրանից հետո ԱԱԾ հանրայնացնի այդ ձայնագրությունը։ Սա իբրեւ հիպոթետիկ վարկած, որովհետեւ միայն այդ պարագայում է, որ կարող են այդ մակարդակի փաստագրական նյութերը հայտնվել հանրային հասանելիության տիրույթում։
Իսկ, իբրեւ «փաստարկ», թե Նաիրի Հունանյանի հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը «վկայում» է նրա «մատը խառը լինելու» մասին, ապա այս պարագայում էլ՝ «մատը խառը լինելու» դեպքում հաստատապես կկազմակերպեին այնպես, որ այդ հանդիպման կարիքը բացարձակ չէր էլ լինի՝ առավել եւս տալով այդպիսի խոսակցությունների առիթ։
Ինչո՞ւ եմ սա ասում։ Որովհետեւ իսկապես զազրելի է, որ մարդկային ու պետական ողբերգությունը դարձրել են հանրության ուղեղները լվանալու «փրփրաջուր»։ Վերջին հաշվով, այդ հանցագործությունը քննում էր Գագիկ Ջահանգիրյանը, որին հազիվ թե հնարավոր է համարել «քոչարյանական»։ Այդ դեպքում ինչո”ւ «ոչ քոչարյանականները» չեն պահանջում, որ Ջահանգիրյանը ներկայացնի այն, ինչ գիտե, ինչ պարզել է գրեթե վեց ամիսների ընթացքում, երբ հոկտեմբերի 27–ից հետո Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիրքերը չափազանց թույլ էին, երբ ձերբակալվում էին նրա անմիջական մերձավոր շրջապատի, նրա քաղաքական թիմի ներկայացուցիչներ։
Ինչո՞ւ չկան այդ հարցերը կամ հարցադրումները Գագիկ Ջահանգիրյանին։ Ինչո՞ւ նա հանրայնորեն չի ներկայցնում այն, ինչ կարող էր լինել պարզած՝ որպես քննությունը ղեկավարած անձնավորություն։





