«Փաստացի, Վաշինգտոնում ձևավորված ճարտարապետության արդյունքում միաժամանակյա երկու գործընթաց տեղի ունեցավ։ Միացյալ Նահանգները որոշակի իմաստով հանդես եկավ որպես երաշխավոր՝ այս գործընթացի նախնական փուլում։
Որովհետև հարց է առաջանում․ եթե ամեն ինչ Քաղաքացիական պայմանագիրը կարողանում է իրականացնել Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների միջոցով, ապա ինչո՞ւ էր այս ամենը տեղի ունենում Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ։ Հետևաբար՝ այդ միջնորդության կարիքը կար, և դրա կարիքն այսօր էլ կա։
Բայց ամենակարևորն այն է, որ, ի վերջո, քննարկումը երկու փաստաթղթի շուրջ է՝ 2025 թվականի օգոստոսին նախաստորագրված խաղաղության պայմանագրի և TRIPP-ի։
Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչն է խանգարում, որ սկզբում խաղաղություն հաստատվի, որից հետո միայն գործարկվի TRIPP-ը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






