«Ադրբեջանը, Իլհամ Ալիևը Հայաստանում ունեն իր իշխանությունը, իր կառավարությունը, փաստորեն հիմա ցանկանում է ունենալ նաև իր ընդդիմությունը։ Ես այսպես եմ գնահատում, ուրիշ ոչ մի կերպ։
Մնացածը՝ ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին։ Եթե ուզում է արտահերթ ընտրություններ ունենալ, դրա համար պետք է ինքը հրաժարական տա։ Երկու անգամ Ազգային ժողովը չընտրի նոր վարչապետ, որից հետո կլինեն արտահերթ ընտրություններ։ Ուզում է արտահերթ ընտրությո՞ւն, ուրեմն պետք է հրաժարական տա։ Ես ուրիշ ավելացնելու բան այստեղ չունեմ»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





