Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հույս ունի, որ ԵԱՏՄ գործընկերները բարեխիղճ մոտեցում կցուցաբերեն։ Այս մասին նա հայտարարեց հոկտեմբերի 27-ին նիդերլանդացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի վերաբերյալ ԵԱՏՄ վերջին զեկույցի մասին հարցին։
Նրա խոսքով՝ թեև գործընկերներն ասում են, որ կազմակերպությունից հեռացնելը կամ անդամակցության սառեցումը ԵԱՏՄ փաստաթղթերով նախատեսված չէ, սակայն Վիեննայի կոնվենցիայով դա հնարավոր է։
«Այո, այդպիսի բան կա, բայց շատ սպեցիֆիկ անկյան տակ։ Պետք է, որ այն գործընկերը, որից դժգոհ են, խախտած լինի պայմանավորվածությունները կամ կազմակերպության շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, որպեսզի ասեն՝ դու խախտել ես, շնորհակալություն, ցտեսություն։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը ոչինչ չի խախտել և չի էլ պատրաստվում», — նշեց Միրզոյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






