Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ. Էրդողան

27 Հոկտեմբերի, 2026

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան թույլ չի տա երկրում իրականացնել այնպիսի գործողություններ, որոնք կարող են ոգեշնչված լինել եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող իրադարձություններով։ Հայտնում է ermenihaber.am-ը։

X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Էրդողանն անդրադարձել է Եվրոպայի մի շարք երկրներում շարունակվող զանգվածային բողոքի ցույցերին։

«Եթե կան մարդիկ, որոնք Եվրոպայի որոշ երկրներում տեղի ունեցող իրադարձություններից ոգեշնչված՝ նման փորձի մասին են երազում, թող իմանան՝ Թուրքիան փողոցից չի գտնվել և փողոցին հանձնվող երկիր չէ»,- գրել է Էրդողանը։

Անդրադառնալով մամուլի ազատության շուրջ քննարկումներին՝ Էրդողանը պնդել է, որ իշխանությունների հասցեին քննադատությունն ազատ է, եթե այն չի պարունակում վիրավորանք, կեղծիք և ապատեղեկատվություն։

«Մենք խնդիր չունենք ո՛չ մամուլի ազատության, ո՛չ էլ քննադատող ձայների հետ»։

Էրդողանի խոսքով՝ ինչպես աշխարհի մյուս ժողովրդավարական երկրները, այնպես էլ Թուրքիան թույլ չի տա իր դեմ գործողություններ իրականացնել՝ օգտագործելով կասկածելի կապերն ու հարաբերությունները։

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ալիևը «թշնամուն է ջախջախում», Երևանում շարունակում են խաղաղություն քարոզել 

«Ի դեպ»․ Ալիևը «թշնամուն է ջախջախում», Երևանում շարունակում են խաղաղություն քարոզել 

Ի դեպ, այսօր ԱԺ-ում Արարատ Միրզոյանը համոզում էր բոլորին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն հաստատված խաղաղություն կա, իսկ TRIPP-ի գործարկումը կարող է նպաստել այդ խաղաղության ամրապնդմանը, մինչդեռ Ալիևը Ադրբեջանից ասում է՝ մենք ջախջախել ենք մեր թշնամուն։ Թշնամին,...

Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն

Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի մարզիկին և դարձավ ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, հաղորդում է sportadaran-ը։ 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը Աստանայում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթեց Ադրբեջանի ներկայացուցիչ Նիհատ Մամադլիին և նվաճեց Ըմբշամարտի...

Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան

Փորձում են համոզել, որ Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ են․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կոկորդիլոսների կենսաբանական գիտությունների վարպետը հերթական անգամ մոլորություն է տարածում՝ փորձելով համոզել, թե Ադրբեջանի այսօրվա պահանջներն ավելի բարենպաստ պայմաններ ու երաշխիքներ են ապահովում,...

ՍԴ նախագահի ընտրության հարցով նոր նիստ է նշանակվել

ՍԴ նախագահի ընտրության հարցով նոր նիստ է նշանակվել

ՍԴ նախագահի ընտրությունը կկայանա նոյեմբերի 6-ին, ժամը՝ 11։00-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ Սահմանադրական Դատարանից։ Այս պահին թեկնածուների մասին տեղեկություններ հայտնի չեն։ Հիշեցնենք՝ հոկտեմբերի 14-ին ՍԴ-ում նախատեսված էր նախագահի ընտրությունը, սակայն ինչպես առաջին,...

Այս իշխանությունն իրական Հայաստանի հետ կապ չունի․ Աղվան Վարդանյան 

  «Այս դահլիճում երկու Հայաստան կա։ Մեկի մասին խոսում է իշխանությունը․ այնտեղ ամեն ինչ կարգին է՝ տնտեսությունն աճում է, անվտանգությունն ամրապնդվում է, արդարադատությունն անկախ է։ Բայց մեր քաղաքացիները տեղյակ չեն այս ամենից։ Մյուս...