ՔՊ-ն արդեն դարձել է Կոմկուս, մարդամեկն էլ՝ Բրեժնև․ «Կարճ ասած»

26 Հոկտեմբերի, 2026

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 30-րդ օրը, ամեն օր հաղթելուց, թշնամուն ջարդելուց խոսող  Փաշինյանն առաջին անգամ խոսեց կապիտուլյացիայի և ցավոտ փոխզիջումների մասին. «Ուզում եմ դուք իմանաք, ինչքան էլ մի մասին դուր կգա, դուր չի գա, այս ողջ ընթացքում մենք եղել ենք մաքսիմալ ճկուն և եկել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը ոչ թե հարցի կարգավորում է ուզում, այլ ուզում է Ղարաբաղի կապիտուլյացիա։ Ուզում եմ հստակ պատասխանել մի հարցի՝ հայ ժողովուրդը պատրա՞ստ է փոխզիջումների։ Այո, պատրաստ է։ Մենք նույնիսկ ցավոտ փոխզիջումների պատրաստ ենք, բայց կապիտուլյացիայի պատրաստ չենք»։

Հիշեցնեմ, սրանք ասում էին՝ մենք հաղթում ենք, ընդամենը ժամանակավոր փոքրիկ հաջողություններ ունի թշնամին, ու մեկ էլ հանկարծ խոսում է կապիտուլյացիայի մասին։ Կրկին հիշեցնեմ, որ հոկտեմբերի 19-ին Փաշինյանը մերժել էր նվազագույյն կորուստներով պատերազմի դադարեցման առաջարկը, իսկ մեկ շաբաթ հետո խոսում էր կապիտուլյացիայից։

Ընդ որում, նույն ելույթում հա՛մ խոսում էր կապիտուլյացիայի ու ցավոտ զիջումներ մասին, համ մունաթ գալիս ժողովրդի վրա, որ վայենկոոմատների մոտ հերթեր չեն, չեն գնում զոհվելու կամ «ցավոտ փոխզիջմանը» մասնակից դառնալու։

Նա գիտեր հազարավոր զոհերի մասին, տարածքների հանձնումների մասին, չէր պատրաստվում փոխել պատերազմի ընթացքը, բայց պատրաստ էր հազարավոր զոհեր ու տասնյակ հազարավոր քառակուսի կիլոմետր տալ։

Սա 6 տարի առաջվա իրադարձություններն են։ Գանք 2026 թվական։ Հայաստանի 21 համայնքում հոկտեմբերի 25-ին ընտրություններ էին։ Սովորական ընտրություն էր, սովորական խախտումներով՝ այլ անձանց փոխարեն քվեարկություն, մեկից ավելի անգամ քվեարկություն, կուտակումներ, ուղղորդումներ և այլն, գիտեք, չանդրադառնամ։ Բայց այս ՏԻՄ ընտրությունները վերջին 9 տարվանից տարբերվում էին։ Եվ ասեմ, թե ինչով։

Նիկոլ Փաշինյանը կառավարության վերջին ճեպազրույցներում ասում էր՝ իր թիմի համար մեծ վտանգ կա ՀՀԿ-ին նմանվելու։ Այս միտքը շատ է ասել․ մի անգամ ասում էր․ «Մեր ամենամեծ մարտահրավերը և մեր ամենամեծ վախը եղել և մնում է ՀՀԿ-անալը, այսինքն՝ նմանվել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»։ Ասում էր՝ ամեն օր մեզ հայելու մեջ պետք է նայենք՝ հո մեր մեջ չի՞ արթնացել այն բարքերը, որ մերժել ենք։

Մեկ այլ առիթով ասում էր․ «Մեզ համար ամոթ կլինի, որ մենք կիրառենք այնպիսի մեթոդներ, ինչպիսին կիրառում էր ՀՀԿ-ն»։ Եթե ընտրությունները շահելու համար պետք է նմանվենք ՀՀԿ-ին, ուրեմն ավելի լավ է մենք այդ ընտրությունները պարտվենք։

Այսօր՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին, սրտանց շնորհավորում եմ ՔՊ-ին՝ ՀՀԿ-ին «աբգոն» անելու համար։ Երեկ ՔՊ-ականները մի ոգևորության մեջ էին, թե տեսեք՝ միայնակ մասնակցել ենք ընտրությունների ու 90 տոկոս, 96 տոկոս ձայն ենք հավաքել։

Տարածքային կառավարման նախարար Խուդաթյանը ոգևորված շնորհավորեց իրենց թեկնածուին՝ Արմավիր քաղաքում 96 տոկոս արդյունք գրանցելու համար։ Կհարցնեք՝ իսկ քա՞նի թեկնածոի միջից է 96 տոկոս հավաքել․ 1 թեկնածու, ՔՊ-ից։ Դրա ի՞նչն է շնորհավորելու։ Կարող է պարտվե՞ր։ Մի անեկդոտ կա, որ տղան հորն ասում է՝ լողի մրցույթում 41 մասնակցից 41-րդ տեղն է զբաղեցրել, հերը շնորհավորում է, որ չի խեղդվել։ Արմավիրում երկրորդ թեկնածու չկար, որին ընտրեին, իսկ թե ինչու չկար երկրորդ թեկնածու, այդ մասին ՔՊ-ն շատ լավ կասի, որովհետև մյուս հնարավոր մասնակցին ուղղված սպառնալիքի մասին ահազանգեր են հրապարակվել։ Այ դրա համար էլ ՔՊ-ն տարել է 96 տոկոս ձայն, 37 տոկոս մասնակցությամբ։

Հիմա գնանք ՀՀԿ-ի օրեր․ 15 մարտի 2015 թվական, համայնքի ղեկավարի ընտրություններ Արմավիր քաղաքում․ ՀՀԿ-ն հավաքում է մոտ 89 տոկոս ձայն։ Իսկ քա՞նի թեկնածուների մեջից․ 1 թեկնածու՝ միայն Ռուբեն Խլղաթյանը։ Հիմա, ժողովուրդ ջան, կարող ենք շնորհավորել ՔՊ-ին՝ ոչ միայն ՀՀԿ-ին նմանվելու, այլև 7 տոկոսով էլ գերազանցելու համար։

«Գրատախտակի գնացած» ՔՊ-ական պատգամավորները ոգևորվել են, թե՝ Կիրանցում ՔՊ-ն 90 տոկոս ձայն է տարել, 155 մասնակցից 136 ձայն։ Հետ գնանք Կիրանց գյուղի հին ու բարի ժամանակները, երբ գյուղը կես չէր ընկել, թշնամին հեռու-հեռու էր․ 2012թ․ սեպտեմբերի 23, համայնքապետի ընտրություն Կիրանցում․ մասնակցում էր 1 թեկնածու՝ ՀՀԿ-ից։ Համայակ Նազարյանը։ Ու գիտ՞ք քանի տոկոս ձայն է տարել․ 95 տոկոս։

Կամ՝ 5 նոյեմբերի, 2017թ․, ընտրություններ Արտաշաատ համայնքում․ մասնակցում է 1 թեկնածու՝ Կարեն Բենիամինյանը, ՀՀԿ-ից, քա՞նի տոկոս ձայն է տանում․ 95,59 տոկոս։ Էնպես որ, Էս ձեր արածները, մենք արդեն տեսել ենք այ էն ժամանակներում, որը իբր թե մերժել եք։

ՔՊ-ն երեկ շնորհավորում էր Վայք քաղաքում ՔՊ-ի շռնդալից հաղթանակի առթիվ։ Ընտրություններին մասնակցել են միայնակ, ու կարելի է ասել, որ ՔՊ թեկնածուն հաղթել է ինքն իրեն՝ խփելով 96,11 տոկոս ձայն։ Եկեք 11 տարի հետ գնանք նույն Վայք․ 2015թ․ ընտրություն էր էլի, ու էլի նույն քաղաքում մասնակցում էր մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական Արագած Սաղաթելյանը։ Քա՞նի տոկոս է տանում՝ 91,40 տոկոսը։ Կեցցե՛ք, ՀՀԿ-ից 4 տոկոս առաջ եք անցել։ Ախար ձեր հիմիկվա բառապաշարն էլ էն վախտ իրենցն էր՝ «ընդդիմությանը ջախջախել ենք», «շաբաթը մեկ էլ ընտրություն անենք՝ կկրենք» և այլն։

ՀՀԿ-ի ժամանակ ՏԻՄ ընտրություններում երբ չէր լինում մրցակցություն կամ լինում էր ձևական, բացատրում էին նրանով, որ մեկ է՝ իշխանությունն է հաղթելու, ինչի՞ իզուր մասնակցենք․ ձեր ժամանակ ոչ միայն ամեն արգելված մեթոդի դիմում եք, որ հաղթեք, եթե չեք հաղթում էլ, հաղթողին բռնում եք, նստեցնում եք, հաաղթողը սպանվում է, հաղթողին ճնշում եք՝ գործարքի է գնում, սպառնում եք, որ թեկնածություն չդնի, ինչի մասին ահազանգեր եղան։ Ձեր օրոք առաջադրվող ընդդիմադիրը անկախ նրանից կհաղթի, թե չէ՝ բանտի ուղեգիր է շահում։ Դուք ընտրություններին մասնակիցներին, ձեր քաղաքական հակառակորդներին ընտանիքներով եք բռնում։ Քա՞նի համայնքապետի թեկնածուի անուն տամ՝ Եղեգնաձորից մինչև Ստեփանավան, որ մասնակից ուժերի աառաջին համարներին բռնել եք, բերման եք ենթարկել, ձերբակալել եք, կալանավորել եք։ Էդ ա ձեր ուժը, բոլորին բռնեք, մնաք միայնակ, ձեզ շնորհավորեք շռնդալից հաղթանակի առթիվ։

ՀՀԿ-ի ժամանակ որ 2 թեկնածու կամ 4 թեկնաածու մասնակցում էր, չեմ հիշում, որ իշխանությունը մյուսներին բռներ, մեկուսացներ, որ իրենք միայնակ մնան, չէր կանչում պոտենցյալ թեկնածուին ասում՝ «մտածիր բանակում ծառայող տղայիդ մասին», վստահված աանձանց չէր բռնում, որ ընդդիմադիր թեկնածուն ընտրատեղամասերում վերահսկող չունենա։ Իսկ եթե ընդդիմադիր էր ընտրվում համայնքապետ, շարունակում էր աշխատել, չէին կաալանավորում։

Այսինքն՝ ՀՀԿ-ն ինձնից իրավունք ունի նեղանալու, որովհետև դուք ՀՀԿ-ին չեք նմանվել, տվել-անցել եք․ դուք հիմա դարձել եք կոմունիստական կուսակցություն, մարդամեկն էլ՝ Բրեժնև։

Ի դեպ, աշխարհաքաղաքական էս իրավիճակում, էն վտանգները, որի մեջ մեզ գցել եք, խնդալու է, որ ձեզ համար կարևորը ՏԻՄ ընտրություններում 96 տոկոս խփելն է։

Կարճ ասած՝ փաստենք Հայաստանում կենտրոնական իշխանությունը լեգիտիմ չէ, ուրեմն ինչ կլինի ոչ լեգիտիմ իշխանության անցկացրած ՏԻՄ ընտրությունները, շատ կարևոր չէ։ Ես չգիտեմ՝ որքան դեռ կձգեք, բայց որ որքան էլ մնաք, լեգիտիմ չեք, դա՝ հաստատ։

Ահա այսպիսի ընտրություններ եք կազմակերպել, ինչի համար շնորհավորում եմ և շնորհավորում եմ ձեր իբր թե քննադատած նախկին բարքերի լրիվ վերականգնման համար։ Խոսքը միայն ընտրական բարքերը չեն, սրանում տվել-անցել եք։

Մի բան, այնուամենայնիվ, կուզենամ հիշեք՝ ինչպիսի՞նչ էր այ էն նախորդ՝ 2016, 2017 թվականին շռնդալից հաղթանակ տարած ուժի վիճակը դրանից մեկ-երկու տարի անց։

 Սևակ Հակոբյան

 

Նմանատիպ նյութեր

ՊԵԿ-ը հրապարակել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. նրանք վճարել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ

ՊԵԿ-ը հրապարակել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. նրանք վճարել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է։ Ցանկում երկրորդը...

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Այս մասին գրել է Արտաշատում համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ընտրություններին։ «Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար...

Միրզոյանն ու Կոպմանն անդրադարձել են առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքներին

Միրզոյանն ու Կոպմանն անդրադարձել են առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքներին

«Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ»,- հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։ Հաղորդագրությունում նշված է․ «Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի...

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Վարդան...

ԱԺ նիստերի օրակարգում ընդամենը 12 հարց է

ԱԺ նիստերի օրակարգում ընդամենը 12 հարց է

Հոկտեմբերի 26-ին կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։ Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին ու...