Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն. Գերասիմ Վարդանյան

26 Հոկտեմբերի, 2026

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Այս մասին գրել է Արտաշատում համայնքապետի ՀՅԴ թեկնածու Գերասիմ Վարդանյանը՝ անդրադառնալով երեկ կայացած ընտրություններին։

«Շնորհակալություն եմ հայտնում Արտաշատ համայնքի շուրջ երեք հազար քաղաքացիներին, որոնք ՏԻՄ ընտրություններում իրենց քվեն տվեցին Հայ Յեղափոխական Դաշնակցությանը։

Մենք այս ընտրությունները դիտարկել ենք որպես քաղաքական ընտրություն՝ հանուն ազգային արժեքների, պետականամետ մտածողության, սկզբունքային դիրքորոշման և Հայաստանի ապագայի վերաբերյալ մեր պատկերացումների։

Ձեր քվեն վկայում է, որ չնայած ճնշումներին ու հալածանքներին Արտաշատում կա ազգային արժեքներին հավատարիմ, պետական մտածողություն ունեցող քաղաքացիների զգալի շրջանակ, որը պատրաստ է հստակ արտահայտել իր քաղաքական դիրքորոշումն ու պաշտպանել իր համոզմունքները։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ներկայացված կլինի համայնքի ավագանիում. մեր ավագանու անդամների աշխատանքը ծառայելու է Արտաշատի զարգացմանը, բնակիչների խնդիրների բարձրաձայնմանն ու լուծմանը և համայնքի շահերի հետևողական պաշտպանությանը։ Մեր քաղաքական սկզբունքները համադրելու ենք գործնական աշխատանքի հետ՝ հանուն համայնքի առաջընթացի և մեր հայրենակիցների բարօրության։

Շուրջ երեք հազար քվեն ոչ միայն վստահություն է, այլև պատասխանատվություն։ Եվ որպես Արտաշատ համայնքում գործող գլխավոր ընդդիմադիր ուժ՝ մենք շարունակելու ենք մեր քաղաքական պայքարը՝ հավատարիմ մնալով մեր ազգային արժեքներին, պետականամետ մտածողությանը և սկզբունքային քաղաքական ուղեգծին։

Շնորհակալ եմ ձեր վստահության համար։ Ինչպես խոստացել ենք՝ մեր աշխատանքն ու պայքարը շարունակվելու է այնքան, մինչև մեր ժողովուրդը հաղթանակ ունենա»։

Նմանատիպ նյութեր

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զшվթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am

Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զшվթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը․ Hetq.am

Երկու ոտքը կորցրած մայր արջը գլորվելով շարժվում էր, քոթոթներին կերակրում: Կենդանին ահավոր նիհարել էր: Սա Շիկահողի արգելոցում կենդանաբան Հարութ Աղաթելյանի տեսած ամենաազդեցիկ դրվագներից մեկն է եղել: Ենթադրում են, որ արջը վերջույթները կորցրել է ականի պայթյունի...

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն. Ոսկանյան

Այսօր Թեհրանում տեղի է ունեցել չափազանց նշանակալի իրադարձություն։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Այսպես կոչված, «իսլամական ՆԱՏՕ»-ի կամ «Մեքքայի դաշինքի» պետությունների ներկայացուցիչները ժամանել են Թեհրան բանակցելու իրանական կողմի հետ։ Սաուդյան Արաբիայի...

ՊԵԿ-ը հրապարակել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. նրանք վճարել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ

ՊԵԿ-ը հրապարակել է 1,000 խոշոր հարկ վճարողների ցանկը. նրանք վճարել են 1 տրիլիոն 638 միլիարդ դրամ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում հրապարակվել է 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առաջին 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը: Առաջին տեղում «Մոբայլ Սենթր»-ն է։ Ցանկում երկրորդը...

Միրզոյանն ու Կոպմանն անդրադարձել են առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքներին

Միրզոյանն ու Կոպմանն անդրադարձել են առևտրի դիվերսիֆիկացման ուղղությամբ տարվող աշխատանքներին

«Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրեն Խերտ Յան Կոպմանի հետ»,- հայտնում են ԱԳՄԱ նախարարությունից։ Հաղորդագրությունում նշված է․ «Քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի...

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Մասնավորապես՝ Վարդան...