«Որոշումները այստեղ չեն կայացվում։ Այս դատական շենքը, զուտ այսպես ասած, այն ինստիտուտն է, որը մեծամասամբ ուզուրպացված է իշխանությունների կողմից։ Դրա մասին է վկայում հենց այն փաստը, որ կոնկրետ տուժող մարդը, որի շահերը պետությունը պիտի ամեն ինչ աներ, որպեսզի պաշտպաներ, այնպես է արվել, որ, ես չեմ վարանի այս խոսքից, տուժող կողմը ինչ-որ հրաշքով դարձել է մեղադրյալի կարգավիճակում և հիմա դատարանի դահլիճում է, ենթարկվում է իրավական բեսպրիձելի։ Ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում։ Այսինքն՝ տուժողը դառնում է մեղավոր, մեղավորը՝ տուժող, և այս իրավիճակում խոսել արդարադատության մասին՝ սաղրա սատիրա է»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






