ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում․ «Ժողովուրդ»

15 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում քննարկել են անդամագրման նոր չափանիշներ սահմանվելու հարցը։ Մեր տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է կուսակցականներին առավել խիստ մոտեցում ցուցաբերել նոր անդամների ընտրության հարցում՝ կուսակցության շարքերը համալրելով բարձրագույն կրթություն ունեցող, հանրային պատմություններում, սկանդալներում չներգրավված և ՔՊ-ի հեղինակությանը չվնասող անձանցով։

«Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ կուսակցությունում այս որոշումը կայացվել է վերջերս, և դրա շրջանակում վերջին օրերին ՔՊ վարչություն են հրավիրվել մի շարք կուսակցականներ, այդ թվում՝ Ավետիք Օրդյանն ու Տիգրան Մանուկյանը։

Նշենք, որ Ավետիք Օրդյանը հեռացվել է կուսակցությունից՝ կարգապահական խնդիրների և ՔՊ-ի անունն օգտագործելով տարբեր հարցեր լուծելու պատճառով։ Նույն ժամանակահատվածում կարգապահական նկատողություն է ստացել նաև ՔՊ ակտիվիստներից Տիգրան Մանուկյանը, որը սոցիալական ցանցերի իր էջում պարբերաբար քննադատում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի վարած քաղաքականությունը։

Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում նման կարգապահական վարույթները կարող են շարունակվել։ Քննարկման առարկա են դառնալու ոչ միայն կուսակցության անունն օգտագործելու դեպքերը, այլև անդամների հրապարակային վարքագիծը, կուսակցության քաղաքականության քննադատությունն ու ներքին էթիկայի կանոնների պահպանումը։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է խիստ վերահսկողություն սահմանել նաև այն անձանց նկատմամբ, որոնք իրենց՝ ՔՊ անդամ լինելու հանգամանքն օգտագործում են տարբեր հարցեր լուծելու կամ աշխատանքի տեղավորվելու համար։ Կարճ ասած՝ ՔՊ-ն փորձում է փրկել իր վարկանիշը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ․ բողոքի ակցիա

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | COP17-ը չպետք է դառնա միջազգային ցուցափեղկ․ բողոքի ակցիա

COP17-ը չպետք է վերածվի միջազգային ցուցափեղկի, որը կքողարկի Հայաստանի իրական խնդիրները։ Քաղաքացիները Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում՝ բարձրաձայնելով իրենց մտահոգություններն ու պահանջները։ Ակցիային առաջարկում ենք դիտել ուղիղ...

Կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահի առանձնազրույցը

Կայացել է Արարատ Միրզոյանի և ԵԱՀԿ գործող նախագահի առանձնազրույցը

Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի այցը Հայաստան: ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Իգնասիո Կասիսի...

Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն` սահմանելով ռեկորդ

Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն` սահմանելով ռեկորդ

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։ Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 75 կգ քաշային երիտասարդ...

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով․ զոհված զինծառայողի հայր

Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով․ զոհված զինծառայողի հայր

«Այս հարցը չի մոռացվելու, չի լռեցվելու և չի արժեզրկվելու անորոշ խոստումներով։ Խոսքը Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հիշատակի, նրա սխրանքի և մեր ազգային արժանապատվության մասին է»,- նշել է 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ...

«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

«Kia»-ն Աղավնատուն-Ամբերդ ճանապարհին բախվել է քարերին. 2 վիրավորներից մեկը հիվանդանոցում մահացել է

Այսօր` հոկտեմբերի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 03:00-ի սահմաններում «Kia» մակնիշի ավտոմեքենան Աղավնատուն-Ամբերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին։ Ինչպես դեպքի...