ՔՊ-ն որոշել է շեշտակի բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը․ Մեսրոպ Մանուկյան

12 Հոկտեմբերի, 2026

ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Վաղը՝ հոկտեմբերի 13-ին, Երևանի ավագանու հերթական նիստում ՔՊ իշխանությունը նախատեսում է հաստատել քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերի հաշվարկման նոր համակարգ․
Քաղաքապետ՝ 1,320,000-ից՝ 2,080,000 դրամ, աճը՝ 760,000 դրամ
Քաղաքապետի առաջին տեղակալ՝ 1,020,000-ից՝ 1,913,600 դրամ, աճը՝ 893,600 դրամ
Քաղաքապետի տեղակալ՝ 952,000-ից՝ 1,830,400 դրամ, աճը՝ 878,400 դրամ
Վարչական շրջանի ղեկավար՝ 850,000-ից՝ 1,248,000 դրամ, աճը՝ 398,000 դրամ
Քաղաքապետի խորհրդական՝ 629,000-ից՝ 915,200 դրամ, աճը՝ 286,200 դրամ
Իսկ օրինակ Վարչական շրջանի աշխատակազմի հավաքարարի աշխատավարձն ընդամենը 47,840 դրամով է բարձրանում
Այս նախագծում ո՛չ մի խոսք չկա «Երևան ավտոբուս»-ի վարորդների աշխատավարձերի բարձրացման մասին
Ո՛չ մի խոսք չկա «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի՝ ամեն օր Երևանի փողոցները մաքրող աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման մասին
ՔՊ-ի պատկերացմամբ Երևանը միայն քաղաքապետարա՞նն է, թե՞ նաև այն մարդիկ, որոնց ամենօրյա աշխատանքի շնորհիվ քաղաքն ապրում է
Երևանի բյուջեն քաղաքապետարանի ղեկավարության անձնական բյուջեն չէ՝ դա երևանցիների գումարն է
Սեփական աշխատավարձերը վերանայելուց առաջ գուցե արժե՞ր հիշել նաև նրանց, ովքեր ամեն օր իրական աշխատանքով սպասարկում են Երևանը
Հ.Գ. Ձեր «պահած» Երևանը՝ մեկ պատկերով ․ ․ ․
Այսօր՝ Բաղրամյան պողոտա, Ազգային ժողովի դիմաց
Փողոցի երթևեկելի հատվածում՝ աղբաման, աղբամանի մեջ՝ ծառի ճյուղեր ․ ․ ․
Երևանը պատրաստվում է COP17-ին՝ կենսաբազմազանության միջազգային համաժողովին ․ ․ ․
Եվ ահա քաղաքային իշխանությունների ներդրումը կենսաբազմազանության պահպանման գործում. ծառերը՝ աղբամաններում, աղբամանները՝ փողոցի մեջտեղում
Թերևս սա կանաչապատման նորարարական ծրագիր է, որի մասին աշխարհը դեռ չգիտի ․ ․ ․
Հուսամ՝ COP17-ի հյուրերին էլ կծանոթացնեք այս բացառիկ փորձին
Իսկ մինչ այդ գուցե սեփական աշխատավարձերը բարձրացնելուց առաջ մի փոքր էլ քաղաքո՞վ զբաղվեք ․

Նմանատիպ նյութեր

Պաշտոնանկություն ՊՆ-ում. հրամանատարի տեղակալ է ազատվել

Պաշտոնանկություն ՊՆ-ում. հրամանատարի տեղակալ է ազատվել

ՀՀ նախագահի՝ հոկտեմբերի 7-ի հրամանագրով  Արծվիկ Գրիգորյանն ազատվել է հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Մկրտիչ սրբազանի վերաբերյալ շինծու քրգործով

Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում դատական նիստ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանի նկատմամբ շինծու քրգործով։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է երկու...

Վրաերթի ենթարկված 15-ամյա աղջկա կյանքը հաջողվել է փրկել

Վրաերթի ենթարկված 15-ամյա աղջկա կյանքը հաջողվել է փրկել

Երեկ վրաերթ Արագածոտնի մարզում։ Ժամը 22:00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 32-ամյա Սամվել Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցում՝ «Գնթունիկ» կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկվել 15-ամյա Նարե Ա.-ին։ Ինչպես հայտնում է...

Փաշինյանի տրամաբանությամբ՝ Հայաստանի պատմությունը կդառնա Հայաստանի ապագա. Հակոբ Բադալյան

Փաշինյանի տրամաբանությամբ՝ Հայաստանի պատմությունը կդառնա Հայաստանի ապագա. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեսբուքյան գրառումը․ ««Պատմություն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցյալում։ Մի՞թե սա հիմնարար խնդիր չէ․ եթե պատմությունն արդեն տեղի է ունեցել, մենք այլևս ի՞նչ կարող ենք անել։ Կամ եթե նույնսիկ ինչ–որ բան...

«Նիկո՛լ Անհող, միշտ հիշի՛ր, դու ժողովրդի լեգիտիմ քվե չես ստացել և վե՛րջ». Գագիկ Համբարյան

«Նիկո՛լ Անհող, միշտ հիշի՛ր, դու ժողովրդի լեգիտիմ քվե չես ստացել և վե՛րջ». Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Սույն թերուսը, նախ` հիմա էլ փորձում է «պատմություն» բառի իմաստը փոխել, որն ուղղակի ծիծաղելի է. լավ է չի ասում, թե բա «եկեք պայմանավորվենք մի բան, որ «պատմություն» դա անցյալը չէ, այլ ապագան է... Երկրորդը` կրկին իր հանցանքները...