Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն` սահմանելով ռեկորդ

15 Հոկտեմբերի, 2026

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական ընտրանին շարունակում է մեդալաշատ ընթացքը Եվրոպայի երիտասարդների ու մինչև 23 տարեկանների առաջնությունում: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։

Մրցումային հերթական օրը պայքարի մեջ մտան 75 կգ քաշային երիտասարդ ծանրորդները:

Հայաստանի հավաքականի անդամ Նարեկ Գրիգորյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` գլխավերևում պահելով 140 կգ, 144 կգ, 146 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր:

Հրումում նա բարձրացրեց 170 կգ, 176 կգ ու կրկին դարձավ ոսկե մեդալակիր: Երկամարտի 322 կգ արդյունքով` Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

Հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը պոկեց 130 կգ ու 136 կգ: Հրում վարժության ընթացքում նա գլխավերևում պահեց 165 կգ: Երկամարտի 299 կգ արդյունքով` Հովհաննիսյանը ԵԱ-ում 4-րդն է:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան պատրաստ է օգտագործել իր ողջ զինանոցը, այդ թվում՝ միջուկային զենքը. ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ում և Եվրոմիությունում գիտեն Կալինինգրադի մարզը մեկուսացնելու ցանկացած հնարավոր փորձի հետևանքների մասին, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն։ «Մեր դիրքորոշումը քաջ հայտնի է։ Համապատասխան ազդակները փոխանցվել են ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը։ Նրանք...

Ծուռ հայելիների թագավորությունում ենք ապրում․ տուժողը դառնում է մեղավոր, մեղավորը՝ տուժող․ Դանիելյան 

  «Որոշումները այստեղ չեն կայացվում։ Այս դատական շենքը, զուտ այսպես ասած, այն ինստիտուտն է, որը մեծամասամբ ուզուրպացված է իշխանությունների կողմից։ Դրա մասին է վկայում հենց այն փաստը, որ կոնկրետ տուժող մարդը, որի շահերը պետությունը...

Օրենքը չպետք է ծառայեցնել կամայականությանը. հոկտեմբերի 15-ի պատգամը

Օրենքը չպետք է ծառայեցնել կամայականությանը. հոկտեմբերի 15-ի պատգամը

Հոկտեմբերի 15-ն արդարության, հավատարմության և հոգևոր անսասանության օր. Պետական իշխանությունը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում, ոչ թե` օրենքը ծառայեցնել կամայականությանը։ Իրավական պետության հիմքը ոչ թե ուժի ցուցադրությունն է, այլ` օրենքի գերակայությունը։ ՀՀ...

Ես ասել եմ Լուկաշենկոյին չե՞մ բարևելու․ Նիկոլ Փաշինյան

  «Հայաստանը միջազգային գործընկերների հետ միշտ շփվում է կոռեկտության սահմաններում։ Կա որոշակի ձևաչափ։ Մենք գնում ենք և աշխատում։ Ես ի՞նչ է, ասել եմ, թե չե՞մ բարևելու։ Կամ ասել եմ, որ նրան հանդիպելիս փոխելո՞ւ եմ իմ ճանապարհը։ Ես...

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան. Բաղայի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը վաղը կժամանի Հայաստան: Այս մասին հայտնում է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային: Փեզեշքիանը մասնակցելու է ՄԱԿ–ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի մասնակից պետությունների և կառավարությունների ղեկավարների` COP17 գագաթնաժողովին։...