ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու հանդիպումը։ Գրում է Kommersant.ru-ն։
«Միակ բանը, որ գիտեմ, այն է, որ Զելենսկին և Պուտինը պետք է հանդիպեն՝ այս հիմար պատերազմին վերջ դնելու համար… Կարծում եմ՝ նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց չգիտեն՝ ինչպես դա անել»,- ասել է Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ ինքը հակամարտության կարգավորման հարցում ավելի մեծ շահագրգռվածություն է տեսնում Վլադիմիր Պուտինի կողմից, քան ուկրաինական կողմի։






