Դատարանը մեղավոր է ճանաչել «Նիկոլ հողատու, …-ի տղա» գրությամբ պաստառը պարզած տավուշցուն և վճռել ոչնչացնել նրա մարկերը․ news.am

13 Հոկտեմբերի, 2026

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (Իջևանի նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սասուն Մխիթարյանի, սեպտեմբերի 14-ին վճռել է մեղավոր ճանաչել «Նիկոլ հողատու … տղա» արտահայտությամբ պաստառով Նավուր-Բերդ ավտոճանապարհին նստելով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդուն: Այս մասին NEWS.am-ի փոխանցմամբ՝ ուսումնասիրվել է Մայիլյանի վերաբերյալ քննված քրեական վարույթի նյութերը:

Մեր տեղեկություններով՝ խոսքը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ, 50-ամյա Արամ Մայիլյանի մասին է, ում ճանապարհին հայտնաբերել և իրավապահներին են հանձնել տարածքում ծառայություն իրականացնող պարեկները:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արամ Մայիլյանը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ առկա ստվարաթղթի վրա գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, վիրավորանք և հայհոյանք պարունակող՝ «Նիկոլ հողատու բո…ի տղա» արտահայտությունը, որից հետո գնացել է Տավուշի մարզի Նավուր-Բերդ ավտոճանապարհահատված և, իր ձեռքում պարզելով վերը նշված գրառմամբ պաստառը, նստել է ճանապարհի երթևեկելի գոտում՝ այդ կերպ խոչընդոտելով այդ հատվածով անցնող ավտոմեքենաների ազատ երթևեկությանը, ինչպես նաև, անտեսելով տվյալ պահին փողոցի այդ հատվածով անցնող ավտոմեքենաների կամ անձանց ներկա գտնվելու հանգամանքը, ի ցույց է դրել հայհոյանքներ պարունակող հիշյալ պաստառը՝ այդպիսով հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը:

Դեպքից մեկ ժամ անց Մայիլյանը ձերբակալվել է: Օգոստոսի 15-ին նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ ստվարաթղթից պաստառը և «Permanent Marker» անվանումով մարկերը ճանաչվել են իրեղեն ապացույց:

Օգոստոսի 17-ին մեղադրյալը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին, ինչպես նաև խնդրել է թույլատրել տուգանքը վճարել 12 ամսվա ընթացքում, ինչին դատախազը տվել է գրավոր համաձայնություն:

Իսկ արդեն 2026 թվականի սեպտեմբերի 14-ին դատարանը վճռել է Արամ Մայիլյանին մեղավոր ճանաչել ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Հաշվի առնելով, որ մեղադրյալը 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 16-ը գտնվել է փաստացի անազատության մեջ (եղել է ձերբակալված)՝ դատարանը վճռել է նրա նկատմամբ նշանակված տուգանքի ձևով պատիժը մեղմացնել 75.000 ՀՀ դրամի չափով և վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ու տուգանքի վճարման ժամկետ սահմանել 1 տարի:

Դատարանը նաև վճռել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործով իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործի հետ պահվող պաստառը և «Permanent Marker» անվանումով մարկերը ոչնչացնել:

Նմանատիպ նյութեր

ՔՊ-ն մասնակցություն չի ունենալու արցախցիների միջազգային իրավունքների իրացմանը․ Թորոսյան

ՔՊ-ն մասնակցություն չի ունենալու արցախցիների միջազգային իրավունքների իրացմանը․ Թորոսյան

ՀՀ կառավարությունը չի մասնակցի արցախահայերի՝ իրենց թողած գույքի վերականգնմանն ուղղված միջազգային հայցերին։ Այս մասին հայտարարել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով «Վերածնվող Արցախ» կազմակերպության ղեկավար Անաստաս Իսրայելյանի...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Երևանում հոկտեմբերի 13-ին կեսօրից հետո, 15-ին ժամանակ առ ժամանակ, 16-ին կեսօրից հետո, 17-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 14-ին, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 15-ին, 16-ի...

Արցախահայության խնդիրները պետական գաղտնիք չեն, որ քննարկվեն փակ դռների հետևում․ Լիլիթ Գալստյան 

  «Ընդամենը երկու շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում, այսինքն՝ իմ նախաձեռնությամբ, տեղի ունեցավ արցախահայության սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրներին նվիրված մեծ...

Կերազեն երբևէ քոչարյանականի դեմք ունենան, դրա համար առնվազն թասիբ է պետք․ Տիգրան Քոչարյան

Կերազեն երբևէ քոչարյանականի դեմք ունենան, դրա համար առնվազն թասիբ է պետք․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․ «Աջափնյակի անադեկվատ թաղապետը հայ կնոջը, ում որդին սահմանում կանգնած ա, ասում ա՝ «Դու քոչարյանականի դեմք ունես»։ Ծիպա ուզում ա վիրավորի։ Որ ասում եմ՝ քոչարյանատյացությունը հոգեկան հիվանդություն ա, ասում են՝ խտացնում ես ներկերը։...

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց

Վարդան Ղուկասյանի տնային կալանքը ևս 3 ամսով երկարաձգվեց

Դատարանն այսօր բավարարեց դատախազներին միջնորդությունը և որոշեց ևս երեք ամսվով երկարաձգել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տնային կալանքը: Վարդան Ղուկասյանի փաստաբանները միջնորդել էին վարչական վերհասկողություն սահմանել իրենց պաշտպանյալի նկատմամբ: Նրնա մեղադրում են...