Երևանի ավագանին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։
Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին հարցը քննարկել որպես զեկուցվող, սակայն քվեարկության արդյունքում որոշվեց նախագիծը թողնել չզեկուցվող հարցերի փաթեթում։
Նախագիծն ընդունվեց 36 կողմ, 17 դեմ և 6 ձեռնպահ ձայներով։
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ շրջանառվում է նախագիծ, որով Երևանի քաղաքապետի աշխատավարձը կբարձրանա 760 հազար դրամով. 1մլն 320 հազարից դառնալով 2 միլիոն դրամ, կբարձնանան նաև թաղապետերի ու վարչության պետերի աշխատավարձերը։






