«Անկեղծ ասած՝ ես այստեղ եմ, որ սատար կանգնենք մի մարդու, որն իր էությամբ բարերար է, մի մարդու, որն ապրում է Պողոս առաքյալի հետևյալ նշանաբանով՝ «Այն, ինչ տվեցիր, քոնն է հավիտյան, այն, ինչ պահեցիր, կորած է հավերժ»։
Մենք մի փոքրիկ հիմնադրամ ունենք, շատ փոքրիկ։ Երբ տեսնում եմ Արցախից բռնի տեղահանված մեր եղբայրներին ու քույրերին, նրանց ձագուկներին, երբ տեսնում եմ, որ մինչև 12 երեխա ունեցող ընտանիքներ ունենք, և նկատում եմ նրանց երջանկությունը նույնիսկ փոքր օգնություն ստանալու դեպքում, ասում եմ՝ մենք ո՞վ ենք, որ Ծառուկյանի դեմ կանգնենք։
Ծառուկյանը մեր ժողովրդի համար տեսակ է։ Ծառուկյան, որը սատար է կանգնել մշակույթի գործիչներին, երիտասարդ գիտնականներին, մարզիկներին՝ այն մարզիկներին, որոնք մեր հաղթական դրոշը բարձրացրել են աշխարհի տարբեր բեմահարթակներում։ Ծառուկյան, որը հազարավոր աշխատատեղեր է ստեղծել։
Սա երևույթ է։ Մենք պարտավոր ենք այդ տեսակը պահել, որպեսզի հայրենիքը հզորացնենք։ Մի՛ վանեք մարդկանց հայրենիքից՝ Հայաստանից։ Օգնե՛ք նրանց, որ մնան հայրենիքում։
Չէ՞ որ մարդը կարող էր չխոսել, չէ՞ որ մարդը կարող էր ոչինչ չասել և ապահով լինել։ Բայց այդ տեսակն է հայի տեսակը։ Դարերով այդ տեսակն է մեզ պահել, և հենց այդ տեսակով ենք մենք գնալու դեպի հավիտենություն։ Մեր ժողովուրդը հառնելու է, որովհետև այդ տեսակը կպահի մեր ժողովրդին՝ սիրով, հարգանքով ու խոնարհումով։
Խոնարհում և օրհնություն այն ընկածներին, որոնք հայրենիքի»,- այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային խորհրդի անդամ Գուրգեն Մելիքյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






