3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

9 Հոկտեմբերի, 2026

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։

Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների օրենսդրության պահանջների անհամապատասխանություններ։

Մասնավորապես, 110 գնման ընթացակարգում հայտնաբերվել են օրենսդրությանը հակասող կամ խտրական պայմաններ և պահանջներ պարունակող տեխնիկական բնութագրերով հրավերներ։ Արձանագրված խնդիրների շտկման նպատակով պատվիրատուներին ներկայացվել են համապատասխան առաջարկություններ։

Բացահայտվել է 2 տնտեսվարողի մասնակցության դեպք, որոնք փոխկապակցված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների հետ։

Դրանցից մեկի դեպքում պատվիրատուն միակողմանիորեն լուծել է կնքված պայմանագիրը։

Գնումների ընթացակարգերի վերաբերյալ պարտադիր հրապարակման ենթակա նյութերը չհրապարակելու կամ թերի հրապարակելու 38 դեպքի մասին տեղեկատվություն է տրամադրվել 29 պատվիրատուի՝ կարգապահական պատասխանատվության միջոցներ կիրառելու նպատակով։ Արդյունքում 9 պատասխանատու անձի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։

Առանձին դեպքերով արձանագրվել են նաև ինքնարժեքից առերևույթ ցածր գնային առաջարկներ ներկայացնելու և հաղթող ճանաչվելու դեպքեր։ Նմանատիպ 4 դեպքերից 2 տնտեսվարողի գործողությունների վերաբերյալ հաղորդումներ են ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։ Եվս 2 տնտեսվարողի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ լրացուցիչ ուսումնասիրության նպատակով։

Առավել մեծ ծավալի խնդիրներ են արձանագրվել 80 գնման ընթացակարգում, որոնց ընդհանուր գնման արժեքը կազմել է 3,2 մլրդ դրամ։ Այդ ընթացակարգերում, ըստ Ծառայության արձանագրած տվյալների, փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ համակարգում ներկայացրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն և ճանաչվել առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ։ Հետագայում, չկնքելով գնման պայմանագրեր՝ նրանք խափանել են գնման ընթացակարգերը՝ պատվիրատուներին և մյուս մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ։

Նշված դեպքերի վերաբերյալ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հանցագործության մասին 4 հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։

Նմանատիպ նյութեր

50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում

Վերին Դվինի բնակիչներն այսօր՝ հոկտեմբերի 9–ին, բողոքի ակցիա են իրականացնում, նրանք բողոքում են լոլիկի մթերման կազմակերպումից, սուբսիդիան հանելուց հետո չեն կարողանում վաճառել իրենց լոլիկը, գրում է news.am-ը։ Այստեղ է նաև...

Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն դժվարանում էր մարդկանց խաբելը, երբ ռազմաճակատից վատ ինֆորմացիա էր գալիս, բերնեբերան անցնող լուրերն ու մամուլի հրապարակումները 180 աստիճանով տարբերվում էին...

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Այս մասին...

Թուրքմենստանում հանդիպել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

Թուրքմենստանում հանդիպել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։ Նախապես...

Մուղամ, գորգեր և «Ղարաբաղի տուն». ինչ է տեսել Փաշինյանը ադրբեջանական տաղավարում

Մուղամ, գորգեր և «Ղարաբաղի տուն». ինչ է տեսել Փաշինյանը ադրբեջանական տաղավարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին, որտեղ հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու ադրբեջանական ավանդույթներին, հաղորդում են ադրբեջանական...