Ի՞նչ են քննարկել ամերիկյան կողմի հետ հանդիպմանը․ մանրամասնում է Լևոն Քոչարյանը

8 Հոկտեմբերի, 2026

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարանում ընդունել են ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։

Հանդիպման վերջում լրագրողների հետ ճեպազրույցում խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը նշեց, թե ինչ թեմաներ են քննարկել․ «Մենք ներկայացրեցինք ժողովրդավարության հետ կապված խնդիրները, օրենքի գերակայության խախտումները, մեծ հաշվով, այն ամենը, ինչ տեսնում ենք Նիկոլ Փաշինյանից և իրավապահ համակարգից, դատական համակարգից։ Բոլորիդ աչքի առաջ են այդ խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել ենք։ Կարևոր է, որ մեր արևմտյան գործընկերներն այս ամենը ուշադրության կենտրոնում պահեն և փորձեն այս մասով ինչ-որ գործողություններ անել, ինչը որ ավանդաբար արել են»։

Լևոն Քոչարյանը չմանրամասնեց, թե ինչ արձագանքներ են ստացել խնդիրների վերաբերյալ՝ ասելով, որ փակ հանդիպում էր։ «Ներքաղաքական խնդիրներից խոսեցինք բավական երկար, նաև մեր տեսակետը ներկայացրեցինք դատական համակարգի հետ կապված, ընտրությունների արդյունքների, խախտումների վերաբերյալ։ Այն բոլոր խնդիրների հետ կապված, որ նաև մենք հրապարակային ենք խոսում, այդ հարցերն են քննարկվել։ Խոսել ենք նաև ԹՐԻՓՓ-ից, փորձել ենք ավելի մանրամասներ հասկանալ շատ բաների հետ կապված»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Սիրտն ադրբեջանական մուղամ է ուզում․ «Կարճ ասած»

2020 թ․ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, երբ արդեն դժվարանում էր մարդկանց խաբելը, երբ ռազմաճակատից վատ ինֆորմացիա էր գալիս, բերնեբերան անցնող լուրերն ու մամուլի հրապարակումները 180 աստիճանով տարբերվում էին...

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն․ Մայր Աթոռ

Կոչ ենք անում խորհրդարանական մեծամասնությանը դրսևորել սթափություն և պատասխանատվություն․ Մայր Աթոռ

Հոկտեմբերի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, հայաստանյան թեմակալ առաջնորդների և առաջնորդական տեղապահների ժողով։ Այս մասին...

Թուրքմենստանում հանդիպել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

Թուրքմենստանում հանդիպել են Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը

Թուրքմենստանում Կասպյան գագաթնաժողովի ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։ Նախապես...

Մուղամ, գորգեր և «Ղարաբաղի տուն». ինչ է տեսել Փաշինյանը ադրբեջանական տաղավարում

Մուղամ, գորգեր և «Ղարաբաղի տուն». ինչ է տեսել Փաշինյանը ադրբեջանական տաղավարում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ՝ հոկտեմբերի 8-ին, այցելել է Թուրքմենբաշիում անցկացվող ԱՊՀ երկրների ազգային ուտեստների և մշակույթի փառատոնին, որտեղ հնարավորություն է ունեցել ավելի մոտիկից ծանոթանալու ադրբեջանական ավանդույթներին, հաղորդում են ադրբեջանական...

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

3,2 մլրդ դրամի գնումների ընթացակարգերում կեղծ տեղեկություններ են ներկայացվել․ ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփել է 2026 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում գնումների գործընթացների վերահսկողության արդյունքները։ Հաշվետու ժամանակահատվածում ուսումնասիրվել է շուրջ 9538 գնման ընթացակարգ, որոնցից 150-ում արձանագրվել են գնումների...