Եթե մենք նույնիսկ ահաբեկիչների ենք վերադարձնում, ինչո՞ւ չենք կարող աճյունները այնտեղից բերել այստեղ․ Ստեփանյան 

8 Հոկտեմբերի, 2026

«Արդեն երեք տարի զբաղվում եմ անհետ կորածների, արտաշիրիմում պահանջող ընտանիքների և պայթյունից անհետ կորածների ծնողների հետ։ Տարբեր հարթակներում մոտ 60 նամակ ենք գրել՝ այդ թվում միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանի բոլոր համապատասխան կառույցներին՝ ԱԱԾ-ին, Նիկոլ Փաշինյանին, Արտաքին գործերի նախարարությանը, Հայաստանում գործող բոլոր դեսպանատներին։

Մասնավորապես, Ֆրանսիայի դեսպանատանը հղած նամակում հատուկ դիմել ենք նաև նախագահ Մակրոնին՝ նշելով, որ հենց նա է խոստացել, որ հումանիտար հարցերը առաջնահերթ են լինելու բռնի տեղահանված արցախցիների համար։ Սակայն այդ հարցը չի լուծվել։ Որևէ արձագանք չենք ստացել ո՛չ դեսպանատներից, ո՛չ էլ որևէ այլ կառույցից՝ բացառությամբ առանձին դեպքերի»,- այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

Ադրբեջանն օկուպացրել է Ջերմուկի ջրաբանական արգելավայրի 37 %-ը. «Հետք»

2020 թ. 44-օրյա պատերազմից մինչ օրս Ադրբեջանը փուլ առ փուլ շուրջ 200 քկմ է օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքից: Անօրինական ներխուժումները և զավթումները կատարվել են հատկապես 2021-2023 թթ.: Այդ մասին գրում է «Հետք» պարբերականը։ «Այդ ընթացքում Ադրբեջանը շարունակական...

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Ստիպում եք հանրայնացրել ձեզ ուղղված նամակները. Լիլիթ Գալստյանը՝ Սրբուհի Գալյանին

Սիրուն չի, Տիկին Գալյան, նաև՝ ազնիվ չէ. մեր ուշադրության կենտրոնում նաև ՔԿՀ-ներում տառապnղ մեր հարյուրավոր քաղաքացիներն են, գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։ «Աչքովս ընկավ Սրբուհի Գալյանի Հ1-տաղավարում զրույցը, ուր Արդարադատության նախարարը...

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Շղթայական վթար Երևանյան լճի մոտ. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ թիվ 2/1 հասեցի դիմաց՝ Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները։...

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Սևանի, Գավառի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին...

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդը զորակցություն է հայտնել Վեհափառին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին

Մալանկարայի ասորի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Բասիլիոս Մար Թոմա Մատթեոս III-ը զորակցություն է հայտնել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և Հայ առաքելական եկեղեցու հոգևորականներին։ Այս մասին հայտնում է Մոսկվայի հայկական եկեղեցին։ «Մեզ միավորում են նույն հավատքը և...