Որտե՞ղ է ամեն ամիս կորում շուրջ 1.2 միլիարդ դրամը․ Մանուկյանը՝ Փաշինյանին 

7 Հոկտեմբերի, 2026

«Վերջին շրջանում դուք և ձեր կառավարության անդամները պարբերաբար հրապարակում եք Հայաստանում աշխատատեղերի թվի աճի վերաբերյալ տվյալներ՝ դրանք ներկայացնելով որպես կառավարության տնտեսական քաղաքականության կարևորագույն արդյունքներից մեկը։ Սակայն պաշտոնական տարբեր աղբյուրների տվյալների համադրումն արդեն հարցեր է առաջացնում ոչ միայն վիճակագրության, այլև այդ աշխատատեղերից առաջացող հարկերի և պարտադիր վճարների վերաբերյալ։

Տեսեք, 2018 թվականին, երբ որ եկաք իշխանության, Զինապահ հիմնադրամին 1000 դրամ վճարողները՝ գրանցված աշխատողները, 522 հազար էին։ Մի քանի ամիս անց արդեն այդ թիվը 601 հազար էր, որը ողջունելի էր, բայց 2026 թվականին պատկերն արդեն դառնում է անհասկանալի։

2026 թվականի հունիս ամսին կառավարության ներկայացուցիչները՝ Գևորգ Պապոյանը, ՊԵԿ-ի ներկայացուցիչները, նաև դուք, հայտարարում եք, որ աշխատատեղերի թիվը կազմում է շուրջ 829 հազար։ Տեսեք՝ ՊԵԿ-ի գրության համաձայն, որը ես ուղղել եմ՝ պահանջելով դրոշմանիշային վճարներ վճարողների քանակը, պարզվում է, որ այդ թիվը 765 հազար է, այսինքն՝ 765 հազար մարդ է վճարում դրոշմանիշային վճար։

Եվ եթե նվազագույն՝ 75 հազար դրամ աշխատավարձի շեմը վերցնում ենք և փորձում ենք իրենցից գոյացող հարկերը հաշվարկել, ստացվում է, որ բյուջե չի մուտքագրվում 1 միլիարդ 277 միլիոն դրամ։ Ընդ որում՝ ավելի բարձր աշխատավարձ և դրոշմանիշային վճարի պարագայում միտումնավոր չեմ հաշվել՝ ի օգուտ կառավարության։

Ես, իհարկե, չեմ համարձակվի կասկածել ձեր կառավարության պաշտոնական թվերին և ենթադրել, որ 64 հազար 673 աշխատատեղ պարզապես ավելացվել է գեղեցիկ վիճակագրություն ստանալու համար։ Ուստի ձեր և ձեր կառավարության հրապարակած շուրջ 829 հազար աշխատատեղերի թիվն ընդունում եմ որպես փաստ։

Հարց․ որտե՞ղ է ամեն ամիս կորում այդ 64 հազար 673 աշխատատեղերից առաջացող շուրջ 1.2 միլիարդ դրամը, և ինչո՞ւ այն չի արտացոլվում Հայաստանի համապատասխան հարկերի և պարտադիր վճարների մեջ»,- այս հարցն է ուղղել Նիկոլ Փաշինյանին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, որին ի պատասխան Փաշինյանը մեջբերում արեց Աստվածաշնչի «Առակաց» գրքից։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

Նմանատիպ նյութեր

Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  «Ինչի՞ եք այսքան նյարդային, այս թեմայից ինչի՞ եք սենց նյարդայնանում․ ադրբեջանցին եկել է, կրակել է հայ ընտանիքի վրա, հայ կնոջը վիրավորել է, եկել եք ընդդիմությանն եք սպառնում։ Ձեզնից վախեցող չկա, քանի անգամ ասենք։ Ութ տարի անում եք՝...

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում․ Փաշինյան

Երևանի կենտրոնում էլ է կրիմինալ լինում, Երևանի կենտրոնում էլ են մտնում մարդու տուն, գնդակահարում են, ավազակային հարձակում են անում։ Ի՞նչ, փշալարեր քաշե՞նք Երևանով, Մաշտոցի պողոտայով, ռազմական դրությո՞ւն...

Միլիոնավոր դրամների հարկեր պետբյուջե մուտք չեն արվում․ համաչափությունը ինչպե՞ս եք գնահատում․ Խամոյանը՝ Գրիգորյանին 

  «Այսօր Հայաստանի Հանրապետությունում 60-ից ավելի բիզնեսներ փակված են, և փակված են ապօրինի։ Եվ սա իմ քաղաքական գնահատականը չի, որովհետև մեկ ամիս շարունակ 20-ից ավելի հարցումներ եմ ուղարկել իրավապահ, ուժային կառույցներին, և որևէ մեկը...

Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար

Մրգավետում արոտավայրերի հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ 7 անձ հարվածներ են հասցրել իրար

Սեպտեմբերի 27-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության...