«Ի դեպ»․ Ողբերգությունները կան, մեղավորները կան, պատժվողները՝ ոչ

6 Հոկտեմբերի, 2026

Ի դեպ, Փաշինյանի հետ հազվադեպ ենք համաձայնվում․ այսօր հենց այդ բացառիկ օրերից մեկն է։

Օրերս, երբ հասարակությունը դժգոհում էր, թե ինչու էր սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը համերգ ցուցադրում, Նիկոլ Փաշինյանն ասաց․

«Մեր պատմությունը շատ ողբերգական օրեր ունի, և կարող է պարզվի, որ մեր բոլոր շաբաթ-կիրակիները և ընդհանրապես, եթե մենք մեր պատմությանը նայենք, 360 օրերը մեծ ողբերգություններով նշանավորված են»։ 

Այս մասով իսկապես համաձայն ենք։ Օրինակ՝ այսօր՝ հոկտեմբերի 6-ին, հայ ժողովրդի համար կրկնակի ողբերգական օր է։

2020 թվականի հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը առաջնագծում իրավիճակը հարաբերական կայուն-լարված էր։ Իսկ առավոտյան սկսվեցին ռազմական ակտիվ գործողությունները․ Ադրբեջանը կրակում էր նաև խաղաղ բնակավայրերի և բնակչության ուղղությամբ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այդ օրը, չնայած այս ամենին, գրեց․

«Ադրբեջանն արդեն պարտվել է այս պատերազմում։ Հաղթանակը մերն է, և թող դրանում ոչ ոք չկասկածի»։

Հաղթողի տրամադրություն էր տիրում նաև Երևանում։ Սակայն ուղիղ երկու տարի անց՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, տրամադրությունները 180 աստիճանի տակ փոխվեցին։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։

Դրանից հետո եղավ այն, ինչ բոլորս գիտենք՝ Արցախի շրջափակում, սով, պատերազմ, բռնի տեղահանում և հայրենազրկում։

Ու այստեղ Փաշինյանի խոսքը իրապես դառնում է ուշագրավ։ Մեր պատմությունը իսկապես ողբերգական օրեր շատ ունի, հատկապես՝ իր իշխանության օրոք։ Բայց այստեղ կարևոր է հասկանալ, որ ողբերգական օրերը պարզապես չեն լինում։ Դրանց հետևում որոշումներ են, գործողություններ և, ամենակարևորը՝ պատասխանատուներ։ Իսկ թե ովքեր են վերջին 8 տարվա ողբերգությունների պատասխանատուններն ու հեղինակները, թողնում ենք ձեր դատողությանը։

Նմանատիպ նյութեր

Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին

Փաշինյանը ակնարկում է ադրբեջանցի տեռորիստի հնարավոր հանձնման և գերիների հետ չփոխանակելու մասին

Մեր քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու ՀՀ-ում, առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում, քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է, Infocom-ի Ctrl Z հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Շաքի մտած ադրբեջանցի զինծառայողի մասին...

Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով

Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում, սակայն հնարավոր շփումները բացառել չի կարելի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Միաժամանակ, Ուշակովը նշել...

Դիվերսիոն-հետախուզական խմբերն են 4 արգելք այդպես դյուրին անցնում․ Հայկ Նահապետյան

Դիվերսիոն-հետախուզական խմբերն են 4 արգելք այդպես դյուրին անցնում․ Հայկ Նահապետյան

  Խորհրդարանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, սկսեց եկեղեցու դեմ իշխանության պաշտոնական հարձակումը՝ ձևավորելով հակասահմանադրական քննիչ հանձնաժողով։ Հարցի քննարկումն անցավ բավականին լարված մթնոլորտում՝ իշխանություն-ընդդիմություն բախումներով։ Ընդդիմությունը վստահ է, որ...

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լևոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել

Հ1-ի գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանն ու տեղակալ Լեւոն Մարգարյանը կարգապահական տույժի են ենթարկվել։ «Ընկերության կողմից օրվա խորհրդին անհամապատասխան տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ ընկերությունը չի ապահովել սոցիալական պատասխանատվության բարձրացմանն ուղղված...

ՀՀ ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ փաստաբան

ՀՀ ՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ փաստաբան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է․ «ՀՀ պաշտպանության նախարարությունը դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը։ Նշված բնակարանները նրանց միակ կեցության վայրերն էին Հայաստանի Հանրապետությունում։...