Ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայով է հնարավոր հասնել այս իշխանությունների հեռացմանը․ Աննա Գրիգորյան

5 Հոկտեմբերի, 2026

 

«Ես չեմ ուզում, որ մենք թերագնահատենք ԵԽԽՎ զեկույցում տեղ գտած այն մասերը, մասնավորապես՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առանձնահատուկ դեպքը, երբ փաստացի մեկ քաղաքական ուժ դուրս է թողնվել խորհրդարանից։ Սա աննախադեպ իրադարձություն է, և պետք է չթերագնահատել այն հանգամանքը, որ այս իրավիճակը ևս նկարագրված է ԵԽԽՎ զեկույցում՝ նաև այլ հանգամանքների հետ մեկտեղ։ Սա պետք է արձանագրել։

Այո՛, այս իշխանությունները վերարտադրվել են՝ չստանալով 50+1 տոկոսը, և սա կարևոր շեշտադրում է, որը ես պետք է անեմ։ Սա նշանակում է, որ ժողովրդի մեծամասնությունը ձայն չի տվել այս իշխանությանը, և բացառապես օրենքի ուժով պայմանավորված՝ նրանք ստացել են, կարողացել են ձևավորել քաղաքական մեծամասնություն։

Բայց, բնականաբար, ինչպես և ամենասկզբում, երբ հայտարարել ենք, որ վերցնում ենք մանդատները և գնում ենք խորհրդարան, հայտարարել ենք նաև, որ շարունակելու ենք քաղաքական պայքարը։ Մեր գերխնդիրը, բնականաբար, ինչպես ամբողջ ընդդիմադիր դաշտի համար, շարունակում է լինել այս իշխանությունների հեռացումը։ Դա անելու ենք՝ օգտագործելով ինչպես խորհրդարանական լծակներն ու գործիքակազմը, այնպես էլ փողոցային պայքարի տրամաբանությունը, որովհետև առանձին-առանձին դժվար է հասնել արդյունքի, և միայն համատեղ ջանքերով, ընդ որում՝ ամբողջ ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիայով, է հնարավոր հասնել այս իշխանությունների հեռացմանը։

Այսինքն՝ եթե ձեր հիմնական հարցադրումն այն էր, թե ինչ ենք անելու, բնականաբար, պայքարը շարունակելու ենք՝ օգտագործելով և՛ խորհրդարանական գործիքակազմը, և՛, ըստ իրավիճակի, համախմբված ընդդիմությամբ փորձելով հասնել այն նպատակին, որը պատկերացրել ենք»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԽԽՎ զեկույցն անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով․ Լևոն Քոչարյան

  «ԵԽԽՎ զեկույցը, կարծում եմ, մի քիչ անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով՝ այսպես շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ մյուս մասով, հատկապես արևմտյան երկրների միջամտության դրսևորումներին, դեպքերին շատ հպանցիկ է անցնում։...

Մի ադրբեջանցու չեն կարողացել ֆիքսել․ ի՞նչ կլինի, եթե դիվերսանտների խումբ մտնի․ Աննա Գրիգորյան 

«Միայն այս դրվագը ցույց է տալիս իրենց հռետորաբանության, իրենց նարատիվների և գործողությունների մերկությունը։ Ինչքան շատ էին խոսում, որ մենք առաջնագծում, տեսեք, ինչպիսի ներդրում են անում, մի ադրբեջանցու չեն կարողացել ֆիքսել, հետո էլ...

«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում խախտումներ են արձանագրվել. ՀՀ ՇՎՏՄ

«ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում խախտումներ են արձանագրվել. ՀՀ ՇՎՏՄ

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցում իրականացվել են վերահսկողական միջոցառումներ։ Ստուգումների արդյունքում պարզվել է, որ «ՍԻԹԻ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի գործունեության երեք հասցեներում (ք. Երևան...

Ֆրանսիան վերածվել է Եվրոպայի «թույլ օղակի». Bloomberg

Ֆրանսիան վերածվել է Եվրոպայի «թույլ օղակի». Bloomberg

2017 թվականից նախագահական պաշտոնը զբաղեցնող Էմանուել Մակրոնի կառավարման տարիներին Ֆրանսիան վերածվել է Եվրոպայի «թույլ օղակի», հայտնում է ՌԻԱ նովոստին, հղում անելով  Bloomberg գործակալությանը, որը ներկայացրել է նրա նախագահության հիմնական հանգրվանները։ «Քաղաքական...