«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի էքսպանսիոնիստական քաղաքականությունը մշակութային ժառանգության վերաբերյալ վաղ թե ուշ տարածվելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ մշակութային ժառանգության վրա։ Դրա դրսևորումը վերջերս արդեն տեսանք, երբ Ադրբեջանում ստեղծվեց հանձնախումբ՝ այսպես կոչված Կովկասյան Աղվանքի մշակութային ժառանգության ուսումնասիրման վերաբերյալ, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք տեսանք, որ մի քանի շաբաթ անց նաև որոշակի նկրտումներ եղան վրացական ժառանգության նկատմամբ։ Ադրբեջանում այս գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև Հայաստանի Հանրապետությունը համապատասխան միջոցներ չձեռնարկի»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հայտարարեց Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։






