Արյnւնnտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում. 44-օրյայում զոhվածի հայր

25 Սեպտեմբերի, 2026

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու գլխավոր մուտքի աջակողմյան հատվածի պատին պատկերված Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, Արցախի հերոս, լեգենդ դարձած Ալբերտ Հովհաննիսյանի նկարը հեռացվել է։

Ալբերտի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը գրել է.

«Մի նկարի պատմություն»

Հերոսների նկարները պատերից հանեցիք։ Հիմա հերթը ազգի՞ հիշողությանն է։

Կարծում եք՝ պատից նկարը հանելով՝ հերոսին էլ եք ջնջելու։ Չեք ջնջելու։ Ո՛չ ժողովրդի սրտից, ո՛չ հիշողությունից, ո՛չ պատմությունից։

Ազգերին հենց այսպես են նսեմացնում՝ սկզբում արժեզրկում են հերոսներին, հետո՝ նրանց սխրանքը, հետո փորձում են համոզել, թե անցյալը ոչինչ է, իսկ ազգային հիշողությունը՝ ավելորդ բեռ։

Ու այս ամենի կողքին՝ ժողովրդին 10 հազար դրամ թոշակային «բարձրացում», իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ աշխատավարձերի բարձրացում։

Ու իհարկե… սա է ձեր խաղաղության գինը։

Հերոսների նկարները հանել, ազգային հիշողությունը լռեցնել, անցյալի ցավը մի կողմ դնել, իսկ ժողովրդին մի քանի հազար դրամով համոզել, որ ամեն ինչ «հանուն խաղաղության» է։

Բայց հարցը մնում է՝ ո՞ւմ հաշվին է այս խաղաղությունը։

Եվ այսքան արյունը ո՞նց եք մարսելու։

Այսքան կորուստը ո՞նց եք բացատրելու։

Այսքան ցավը ո՞նց եք պահանջելու, որ ժողովուրդը մոռանա։

Պատերը կարող եք դատարկել։

Բայց ազգի սիրտը դատարկել չեք կարող։

Հերոսների անունները մնալու են։ Հիշողությունը մնալու է։ Իսկ պատմությունը չի գրվում նրանց ցանկությամբ, ովքեր այսօր փորձում են այն վերաձևել։

Սա՞ է ձեր խաղաղության գինը։

Եթե այո՝ ժողովուրդը իրավունք ունի հարցնելու՝ իսկ ո՞վ է վճարում այդ գինը։

Հ.Գ.

Ու մի բան էլ հիշեք․

Վախկոտը միշտ էլ կմնա վախկոտ՝ նույնիսկ եթե հազար անգամ փորձի իր վախկոտությունը «խաղաղության» անվան տակ ներկայացնել։

Հերոսին պատից հանելով՝ հերոս չես դառնում։

Արյունոտ պատմությունը մոռացության մատնելով՝ խաղաղություն չես կառուցում։

Սա՞ է ձեր խաղաղության գինը։

Հիշողության ջնջո՞ւմը։ Հերոսների նսեմացո՞ւմը։ Ազգային արժանապատվության վաճառո՞ւմը։

Ժողովուրդը տեսնում է։ Հիշում է։ Եվ ժամանակը իր անուններն ամեն ինչի վրա դնելու է»։

Նմանատիպ նյութեր

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը. Թաթա

«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ. սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը: Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը»,-...

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի

Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի, հայտնում են առևտրի կենտրոնից։ Պատճառը տարածքում էլեկտրաէներգիայի հետ կապված վթարն է։ Սեպտեմբերի 27-ի երեկոյան հրդեհ էր բռնկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 ենթակայանում, որի պատճառով մոտ 5 հազար բաժանորդ զրկվել էր...

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մարվել է

«Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 17։07-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ծիծեռնակաբերդի խճուղում այրվում է էլեկտրական ենթակայան»,-հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության...

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Որպես գնդերեց, զինվորներիս հետ գնացի պատերազմ. այնտեղ կորցրեցի իմ լավագույն եղբայրներին. Տեր Մանուկ

Այնտեղ ես կորցրեցի իմ լավագույն եղբայրներին՝ մարդկանց, որոնց հետ կիսել էի թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի օրերը։ Նրանցից յուրաքանչյուրի կորուստն այսօր էլ ցավ է, որ չի անցնում։ Շատ անգամ հիշում եմ նրանց դեմքերը, խոսքերը, վերջին հանդիպումները… Եվ հասկանում եմ, որ որոշ...

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։35-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 220 հասցեի դիմաց, բախվել են 24-ամյա Սևան Վ․-ի վարած «Chevrolet Volt» մակնիշի, 42-ամյա Ստելլա Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի, 24-ամյա Դավիթ Հ․-ի...