2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող ես իմպիչմենտ նախաձեռնել. Նարեկ Կարապետյան

22 Սեպտեմբերի, 2026

Երկու ճանապարհ կար՝ փողոցային պայքար սկսելու, որտեղ մեկ խնդիր կար, ԱԺ-ում ընդդիմության ներկայացվածությունը բավարար չէր: Եթե անգամ փողոցային պայքարը հաջողած լիներ, ինչպես՝ Կիրանցի օրինակում, ամենամեծ փողոցային պայքարն էր, բայց ԱԺ-ում չկար մեծ ընդդիմադիր ներկայություն, որ իմպիչմենտ սկսվեր։ Այս մասին ասել է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Ըստ Կարապետյանի՝ 2/3-ի բացակայությունը խաղաքարտ է փոխում, այժմ կարող են իմպիչմենտ նախաձեռնել, ինչը նախկինում չէին կարող։
Անդրադառնալով ընտրության արդյունքներին՝ Կարապետյանը նշեց, որ իրական ընդդիմության համար իրենց ձայները ռեկորդային են, մոտ 80 տոկոսով ավել են, իսկ Փաշինյանի ձայներն անտրամաբանական ավելացվել են։

Կարապետյանը նաև նկատեց, որ այն ուժերը, որոնք ընտրություններով չեն անցել իշխանության, պետք է իրենց պատասխանատվությունն ընդունեն այս իրավիճակի համար, որովհետև բազմիցս է ասվել, որ իրենք չեն անցնելու, իսկ իրենց հավաքած ձայների մի մասն անցնելու են Փաշինյանին։

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...