Չպետք է թույլ տանք, որ Արցախի հետ տեղի ունեցածը մոռացության մատնվի. Լաուրա Ֆրիդման

18 Սեպտեմբերի, 2026

Միացյալ Նահանգները պետք է պահանջի բոլոր հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը։ Այս մասին հայտարարել է կոնգրեսական Լաուրա Ֆրիդմանը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կողմից կազմակերպված միջոցառման ժամանակ։
«Ես միշտ աշխատելու եմ, որպեսզի թույլ չտանք, որ Արցախի հետ տեղի ունեցածը մոռացության մատնվի, որպեսզի մեր կառավարությունը գիտակցի, որ Արցախում դեռ շատ անելիքներ կան։ Ես եղել եմ Արցախում և կանգնել եմ չորրորդ դարից պահպանված հայկական եկեղեցիներում։ Մենք դեռ չգիտենք մշակութային ժառանգության վայրերի նկատմամբ կատարված պղծման ամբողջ ծավալը և այն, ինչ մինչ օրս շարունակվում է։ Բայց դա ողբերգություն է ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև աշխարհի բոլոր ժողովուրդների, յուրաքանչյուր մարդու համար։ Եվ մենք պետք է այնպես անենք, որ աշխարհը դա հասկանա։

Տեղահանված և մինչ օրս տեղահանության մեջ գտնվող քաղաքացիական բնակիչների կյանքերը չպետք է մոռացվեն։ Եվ, անշուշտ, գերության մեջ պահվող ռազմագերիները պետք է լինեն Միացյալ Նահանգների կառավարության ուշադրության կենտրոնում։

Մենք չենք կարող դադարել այդ հարցում ճնշում գործադրել։ Իսկ այն հանգամանքը, որ Ադրբեջանն իր ագրեսիվ պատերազմի համար որևէ հետևանքների ընդհանրապես չի բախվել, պարզապես դուռ բացեց նրա առաջ՝ նույնը շարունակելու նաև Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Ուստի Միացյալ Նահանգները պետք է պահանջի բոլոր հայ ռազմագերիների անվերապահ ազատ արձակումը։ Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը, աջակցենք Արցախից բռնի տեղահանված բոլոր մարդկանց վերադարձի իրավունքին և պաշտպանենք Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը՝ դրանք երաշխավորելով Միացյալ Նահանգների կառավարության աջակցությամբ»,- նշել է նա։

Նմանատիպ նյութեր

Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է․ Վիտալի Մանգասարյան

Չափազանց վտանգավոր է կարծել, թե ադրբեջանական ախորժակը հագեցել է․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին իրականացված ադրբեջանական հարձակումը դարձավ մեր պատմության ամենաողբերգական էջերից մեկը։ Չնայած 44-օրյա պատերազմում կրած հսկայական ու ծանր...

Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ

Արագածոտնի մարզում վեճն ավարտվել է դանակահարությամբ

Սեպտեմբերի 7-ին դանակահարության դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։35-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ քաղաքից դանակի հարվածի...

Հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք․ Նարեկ Կարապետյան

Հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք․ Նարեկ Կարապետյան

Մեր պատմությունը կորուստների, ուշքի գալու և նոր ձեռքբերումների մասին է: Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Կորցրինք, հիմա խելքի գալու խորդուբորդ ճանապարհին ենք, հետո կգան ձեռքբերումները: Արցախցիներն իրենց տներում ապրելու...

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության». Արման Աբովյան

Փաշինյանի աջակիցներ, կիսո՞ւմ եք ձեր կուռքի կարծիքը, որ Ալիևն արժանի է «շնորհակալության». Արման Աբովյան

Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանի հրապարակումը․ «Ես հիմա չեմ պատրաստվում մազերս պոկել գլխից, նույնիսկ չեմ պատրաստվում վրդովվել Փաշինյանի գործողություններից, ով Հեսսեյան ինչ-որ երրորդ կարգի «խաղաղության» մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարեց, թե Իլհամ...

Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

Արցախում տեղի ունեցած բռնի տեղահանումը և հայաթափումը Ալիևը պլանավորել է Փաշինյանի հետ․ Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի եղել, Հայաստանին դարձնում են ագրեսոր, դա նոր սպառնալիք է բոլորիս համար»։ «Արցախի հայաթափման և էթնիկ զտման 3-րդ տարելիցի...