Մհեր Գրիգորյանի գրասենյակը զգուշորեն անվավեր է համարում Բայրամովի հայտարարությունը. 24news.am

18 Սեպտեմբերի, 2026

Հայաստանի փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անվավեր է համարում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությունը, ըստ որի Հայաստանի հետ հարաբերությունների գործընթացն ավարտելու համար մեր երկրում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Գրում է 24news.am-ը:
Հիշեցնենք, որ մեկնաբանելով սահմանազատման գործընթացը, Բայրամովը տառացիորեն ասել էր հետևյալը.

«Ադրբեջանն ու Հայաստանը հյուսիսից հարավ կիրականացնեն սահմանազատման աշխատանքները։ Կողմերը համաձայնության են եկել սահմանազատման աշխատանքները սյսեկ այն կետից, որտեղ հատվում են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանները։ Գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամանակն ու ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։ Մենք կսպասենք այս գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը»։

Այս առթիվ 24News գրավոր հարցում էր ուղարկել փոխվարչապետ Գրիգորյանի գրասենյակ՝ խնդրելով մեկնաբանել Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման և սահմանազատման միջև եղած կապը, ինչին ի պատասխան ստացել ենք հետևյալ պատասխանը. «Աշխատակարգի համաձայն՝ Հանձնաժողովներով ներկայացված պետությունների պաշտոնատար անձանց ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների փաստաթղթերին պետք է սահմանափակվի ԶԼՄ-ների համար համաձայնեցված և հաստատված հաղորդագրության բացառապես բառացի բովանդակությամբ, իսկ ցանկացած պաշտոնական հղում նիստերի և համատեղ աշխատանքային հանդիպումների արդյունքներին, որը դուրս է ԶԼՄ-ների համար հաղորդագրությունների բառացի բովանդակությունից, ինչպես նաև դրանց պարզաբանումները կամ մեկնաբանությունները չեն թույլատրվում և համարվում են անվավեր»։

Մյուս հարցին, թե երբ վերջապես սահմանազատման աշխատանքները կհասնեն Հայաստանի օկուպացված տարածքներին, փոխվարչապետի գրասենյակը չի պատասխանել։

Նմանատիպ նյութեր

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով կամ կարգավորվում են օրենքով։ Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, այսինքն, քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում և որևէ տեղ գրված չի, թե էդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այս մասին «Բուն TV»...

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերյան պատերազմները․․․ Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվում 44-օրյա։ Այդ պատերազմը 44 օր չի տևել, չի ավարտվել...

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն Արցախի դեմ վերջին ագրեսիայի 3-րդ տարելիցի օրը նախկինում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ նա խոսում է Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ «Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք»,- իր խոսքում նշել է...

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին։ «Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝  հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ,...

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը «երկար սպասված էր» և թե...