Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ TRIPP ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքով անցնող ճանապարհի մուտքի և ելքի վերահսկողությունն իրականացնելու է ադրբեջանական կողմը։
Նշենք, որ այսօր Բաքվում էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, հանդիպումներում անդրադարձ է կատարվել Ադրբեջան-Հայաստան հարաբերություններին:




