Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

19 Սեպտեմբերի, 2026

Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը «երկար սպասված էր» և թե «եկեղեցին ծանր վիճակում է, այն հարկավոր է բարեփոխել»: Նա խոսում էր բարեվարքությունից, եկեղեցականների օրինավորությունից, պետության դեմ դուրս գալու անթույլատրելիությունից:

«Հրապարակ»-ի փոխանցմամբ՝ խմբագրությանն են տրամադրել կադրեր, տեսանյութ, թե ինչ ոգևորությամբ է շվեյցարական կազինոյում Գուսան վարդապետը խաղում:

Մոլեխաղերը, որ նույնիսկ աշխարհիկ մարդկանց շրջանում է համարվում արատ և մերժվում, եկեղեցու «բարենորոգիչները», փաստորեն, չեն մերժում և հավանաբար Վեհափառին ուզում էին հեռացնել, որ կազինոյում խաղալ քարոզեն իրենց հոտի անդամներին: Գուսան վարդապետը 26-ի հունվարի 7-ին Հ 1-ին տված հարցազրույցում ամոթանք էր տալիս Միքայել Աջապահյանին` իշխանություններին կոշտ քննադատելու համար, ասում էր` «սրբազան, նման պահվածքը պատիվ կբերե՞ հոգևորականին»: Թերևս նույն հարցը վերադարձնենք իրեն` վարդապետ, կազինոյում խաղալը պատիվ կբերե՞ հոգևորականին:

 

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը...

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...