Խաղաղության գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն. Բայրամով

9 Սեպտեմբերի, 2026

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կրկին հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի գործընթացի վերջնական ավարտը Բաքուն կապում է Հայաստանում նոր Սահմանադրության ընդունման հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Բայրամովը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել է, որ վերջին շրջանում կարևոր քայլեր են իրականացվել, այդ թվում՝ պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև հանդիպումները։

«Գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն»,– ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ այդ մասին, իր մեկնաբանությամբ, նշված է նաև Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում։

«Դրա ժամանակը և ժամկետները Հայաստանի ներքին գործընթացն են։ Մենք կսպասենք այս գործընթացի լիարժեք ավարտին և խաղաղության համաձայնագրի վերջնական ստորագրմանը»,– հայտարարել է Բայրամովը։

Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն հետևում է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների գործընթացին, իսկ Ադրբեջանի դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ։

Բայրամովի այս հայտարարությունը համահունչ է Ադրբեջանի՝ նախկինում հնչեցրած դիրքորոշմանը։ Մասնավորապես, 2026 թվականի հուլիսի 9-ին նա հայտարարել էր, որ եթե Հայաստանի նոր Սահմանադրությամբ վերացվեն այն դրույթները, որոնք, Ադրբեջանի պնդմամբ, տարածքային պահանջ են ենթադրում Ադրբեջանի նկատմամբ, ապա խաղաղության համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտ չի մնա։

Նմանատիպ նյութեր

Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Վեհափառն ընդունել է «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» կազմակերպության ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Եկեղեցիները Մերձավոր Արևելքի խաղաղության համար» (Churches for Middle East Peace) կազմակերպության պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ԱՄՆ Հայոց...

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են. սահմանազատման աշխատանքները կիրականացվեն հյուսիսից հարավ․ Բայրամով

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են. սահմանազատման աշխատանքները կիրականացվեն հյուսիսից հարավ․ Բայրամով

Երևանն ու Բաքուն պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար...

Մեր հայրենակիցների 75%-ը միջին աշխատավարձից ավելի ցածր աշխատավարձ է ստանում․ Արթուր Խաչատրյան

  «Ես անցյալ տարի փորձել եմ հասկանալ, թե ինչպիսին է աշխատավարձերի բաշխման կորը: Մեր հայրենակիցների 75%-ը ստանում է միջին աշխատավարձից ավելի ցածր աշխատավարձ: Գիտեք՝ միջինն ինչպես կարող է ձևավորվել. 75%-ը կարող է իրենց աշխատավարձերը...

Պետտուրքն ավելանում է. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ

Պետտուրքն ավելանում է. ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 250,000 դրամ, հրաժարվելու՝ 1,5 մլն դրամ

ՆԳՆ-ն առաջարկում է ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի դրույքաչափը սահմանել 250,000 դրամ՝ գործող 50,000 դրամի փոխարեն, իսկ ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու համար՝ 1,500,000 դրամ՝ գործող 150,000 դրամի փոխարեն։ Համապատասխան նախագիծը ՆԳՆ–ն նախօրեին...

Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը դառնում է Զելենսկու հանցակիցը. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը, առանց արձագանքի թողնելով Վլադիմիր Զելենսկիի «օդային շանտաժը» Ռուսաստանի հասցեին, դառնում է Կիևի հանցագործությունների ուղղակի հանցակիցը։ Այս մասին ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Նրանք,...