Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

19 Սեպտեմբերի, 2026

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվում 44-օրյա։ Այդ պատերազմը 44 օր չի տևել, չի ավարտվել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն ուժի մեջ մտած Փաշինյան-Ալիև-Պուտին հրադադարի եռակողմ համաձայնագրով։ 44 օրը «սեպտեմբերյան պատերազմների» նունիսկ առաջին փուլը չէր։ Նոյեմբերի 10-ից հետո Ադրբեջանի պարտադրանքով Հայաստանը միակողմանի դուրս քաշեց իր զորքերը Քաշաթաղի շրջանի հարավից (նախկին Ադրբեջանական ԽՍՀ Ղուբաթլուի շրջանից)՝ համարյա մինչև «Լաչինի միջանցք»։ 2020 թվականի դեկտեմբերի 12-ին ադրբեջանցիները գրավեցին Խծաբերդը և Հին Թաղերը։ Թերևս հենց դեկտեմբերի 12-ն է կարելի կոչել «1-ին սեպտեմբերյան պատերազմի» ավարտը։
Իրենց դիրքերն ամրացնելով Արցախում, Ադրբեջանն անցավ Հայաստանին։ 2021-ի հունվարի 5-ին՝ GPS-ով «զինված» ադրբեջանցիները հայտնվեցին Շուռնուխում։ Հայաստանն, առանց դիմադրելու, Ադրբեջանին զիջեց գյուղի մի հատվածը։ Գորիս-Կապան ճանապարհի վերահսկողությունը փաստացի անցավ Ադրբեջանին, թեև այդ ճանապարհով դեռ կարելի էր երթևեկել մինչև օգոստոս։ Այնուհետև եղավ սպասելի անսպասելին՝ մայիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը ներխուժեց Հայաստանի Հանրապետություն՝ տարածքներ գրավելով Վերին Շորժայի ուղղությամբ (Գեղարքունիքի մարզ) և Սև լճի մոտակայքում (Մեծ Իշխանասար, Սյունիքի մարզ)։ Ադրբեջանն իր ներխուժումը կոչեց «սահմանների ճշգրտում»։Փաստորեն, Ադրբեջանը դեռ 2021-ին միակողմանի սահմանազատում ու սահմանագծում իրականացրեց։ Հայաստանը ոչ մի բան չարեց, համենայն դեպս՝ ոչ մի արդյունավետ բան….
Լկտիացած Ադրբեջանը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակման անցավ արդեն Հայաստանի Հանրապետության դեմ՝ Գեղարքունիքի մարզից մինչև Սյունիքի մարզ։ Ադրբեջանն ընդլայնեց իր ներկայությունը նախորդ տարվա մայիսի գրաված դիրքերում, ինչպես նաև էապես առաջ եկավ Ջերմուկի ուղղությամբ (Վայոց Ձորի մարզ)։ Պայմանական, այս հարձակումը կոչենք «սեպտեմբերյան 2-րդ պատերազմ»։ 2 օրվա ընթացքում ավելի քան երկու անգամ ավելի շատ զոհ ունեցանք քան 2016-ի ապրիլին։ Ապրիլին տարածքային կորուստը 400-800 հեկտար էր՝ 4-8 քառակուսի կիլոմետր։ 2022-ի սեպտեմբերի տարածքային կորուստեների մասին հստակ տեղեկություններ իշխանությունները չեն տվել։ Մոտավորապես խոսքը գնում է 150-200 քառակուսի կիլոմետրի մասին:
2023 թվականի այս անիծյալ օրը՝ սեպտեմբերի 19-ին սկսվեց «սեպտեմբերյան 3-րդ պատերազմը»։ Պատերազմ, որի արդյունքում Արցախը բռնազավթվեց, արցախահայությունը ենթարկվեց էթնիկ զտման։ Սեպտեմբերյան 3-րդ պատերազմը չէր կարող չլինել։ Դա Փաշինյանի քաղաքականության ուղղակի հետևանքն էր։ 2-րդ սեպտեմբերյան պատերազմից մի քանի օր հետո հոկտեմբերի 4-ին Պրագայում Շառլ Միշելի ու Էմանուել Մակրոնի միջնորդությամբ, ճամաչեց Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ։ Հայաստանը ձեռքերը լվաց Արցախից։
Ալիևը հարձակվեց, Փաշինյանը մեջքով դարձավ Արցախին։ Արցախից հնչող օգնության կոչերը մնացին անպատասխան։ 9 ամիս պաշարման մեջ գտնվող Արցախը կռվեց ու ընկավ․․․ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն ավարտին հասցրեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսած գործը։
Փաշինյանն, ով 2019-ին գոռում էր. «Արցախը Հայաստան է և վերջ», Արցախյան շարժումը համարեց թակարդ, որում հայտնվել էր հայ ժողովուրդը, Արցախը համարեց բեռ… Իսկ բեռը պետք էր թոթափել։ Եվ եղավ այն ինչ որ եղավ։ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե այլոց չմեղադրեր Արցախի կորստի մեջ։
Իհարկե, կլինեն մարդիկ, որ կհավատան այդ ստին, կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան դրան հավատալ և այլոց հավատացնել, բայց փաստը մնում է փաստ, որ Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․․․»։

Նմանատիպ նյութեր

10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

«2019թ․ հետազոտություն ենք արել 10 տարեկանների շրջանում, արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն․․․ Ուսուցիչները դժվարությամբ են մասնակցում ատեստավորմանը, մեծ դիմադրություն է տեղի ունենում․ դրանք են փաստերը․․․ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ...

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով կամ կարգավորվում են օրենքով։ Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, այսինքն, քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում և որևէ տեղ գրված չի, թե էդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այս մասին «Բուն TV»...

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն Արցախի դեմ վերջին ագրեսիայի 3-րդ տարելիցի օրը նախկինում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ նա խոսում է Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ «Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք»,- իր խոսքում նշել է...

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին։ «Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝  հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ,...

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում. «Հրապարակ»

Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին՝ հայտարարելով, թե Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը «երկար սպասված էր» և թե...