Չե՞ք տեսնում՝ էս զալում ինչ-որ բան է պակասում. Կարապետյանը՝ Հովակիմյանին

17 Սեպտեմբերի, 2026

 

«Եվրոպական դիտորդական խմբերի հետ հանդիպման ժամանակ, երբ մեզ հարցնում էին, թե ինչ ենք տեսնում մինչև ընտրությունները, ինչպես է ընթանում պրոցեսը, մենք ներկայացրեցինք, որ պրոցեսը բավականին հետաքրքիր է։ Նաև ներկայացրեցինք ձեր կենսագրությունը, ասեցինք, որ շատ հավասարակշիռ և հավասարազոր նայող թեկնածու ունենք մենք, ԿՀ ղեկավար ունենք, ով բոլոր ուժերին մի աչքով է նայում և չունի որևէ աֆիլացիա։

Հետո ասեցինք, որ դուք․․․ բայց մի հատ թերություն կա․ դուք աշխատել եք իշխող քաղաքական ուժի ղեկավարի անձնական ընկերությունում։ Հետո բայց մի հատ էլ բան ասեցինք, երկրորդ զուգահեռը ասեցինք, որ նաև այդ ուժի մեջ եք եղել մինչև ԿՀ ղեկավար դառնալը։ Ուղղակի տեղյակ ենք պահում մենք մեր եվրոպացի դիտորդներին։ Եվ եթե ազնիվ լինեմ, պարոն Վարդևանյանն էլ էր այնտեղ, էդ մարդիկ իրար նայում, ծիծաղում էին։

Չե՞ք տեսնում՝ էս զալում ինչ-որ բան է պակասում՝ թվաքանակ մարդկանց, համաչափություն․․․ Չե՞ք նկատում որևէ անհամաչափություն էս դահլիճում։ Կարո՞ղ է մի հատ խմբակցություն պետք ա ավել լիներ այստեղ, ու ձեր թուլական որոշման արդյունքում չեղավ»,- այս մասին ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ԿԸՀ նախագահին, ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել. «Հրապարակ»

Հրահանգել են ժամկետայիններին դիրքեր չբարձրացնել. «Հրապարակ»

Բանակում վերջին շրջանում մեկը մյուսին հաջորդած ողբերգական դեպքերից հետո հանրության շրջանում զայրույթը զսպելու համար պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սկսել է զորամասեր ու դիրքեր այցելել` սոցիալական ցանցերում հրապարակելով անակնկալ այցերի տեսանյութերը և փորձելով...

Մենք հիմա այն կկուն ենք, որն էլ ձագ չունի զոհաբերելու, ու սրանք բմբուլ-բմբուլ պոկում, տալիս են․ Մանթաշյան 

Մենք հիմա այն կկուն ենք, որն էլ ձագ չունի զոհաբերելու, ու սրանք բմբուլ-բմբուլ պոկում, տալիս են․ Մանթաշյան 

Ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանի թեման շարունակում մնալ իշխանության օրակարգում, ի՞նչ աշխարհաքաղաքական ենթատեքստ ունի ՀՀ երկրորդ նախագահի կալանավորումը, և ինչպիսի՞ն է Տիգրանաշենի վերաբերյալ իշխանության մոտեցումը։ Զրուցել ենք նաև պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման և...

Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ

Ջավախահայ հասարակական գործիչները խորը վրդովմունքով են ընդունել Փաշինյանի հայտարարությունը. բաց նամակ

Ջավախահայ գործիչները բաց նամակ են հրապարակել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ Մենք՝ ջավախահայ հասարակական գործիչներս, խորը վրդովմունքով ենք ընդունել ՀՀ իշխանության այն հայտարարությունը, թե որքան ուժեղ է հայկական Սփյուռքը,...

«Ծ՛նգլ արիք»․ Արարատ Միրզոյանն ուրիշ հերոսի անուն չգիտի

«Ծ՛նգլ արիք»․ Արարատ Միրզոյանն ուրիշ հերոսի անուն չգիտի

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կառավարության նիստում համայնքների ղեկավարների աշխատավարձերի եռակի բարձրացման հարցի քննարկման ժամանակ (որն, ի դեպ, տեղի է ունենում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ) միջազգային առևտրի նախարար դարձած Արարատ Միրզոյանը նշեց․ «Մեզնից առաջ այլ...

Դատախազը միջնորդել է Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգել 3 ամսով

Դատախազը միջնորդել է Մարտուն Գրիգորյանի կալանքը երկարաձգել 3 ամսով

Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել է ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գործով առաջին դատական նիստը: Դատավորն է՝ Լևոն Պետրոսյանը: Դատախազը միջնորդել է, որպեսզի Մարտուն Գրիգորյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգվի երեք ամսով: Մարտուն Գրիգորյանի...